• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սանդուն

aliq 09:52 | 04.11.2024
aliq 09:52 | 04.11.2024
Մոլդովայի նախագահ Մայա Սանդու

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է՝ 55.35%  ձայնով։ Նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն էլ հավաքել է 44.65 %։ Սրանք Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական արդյունքներն են, որոնք հրապարակվել են ընդհանուր քվեների 98,68%-ի հաշվարկից հետո։ 

«Մոլդովա, այսօր դուք հաղթեցիք, մենք միասին ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության եւ արժանի ապագայի հանդեպ նվիրվածության ուժը»,- գրել է Սանդուն X-ում՝ շնորհակալություն հայտնելով «ներսի եւ արտերկրի» հայրենակիցներին:

Ըստ Մոլդովայի ԿԸՀ-ի հաշվարկների՝ երկրի ներսում հաղթանակ տարել է Սանդուի մրցակից Ստոյանոգլոն, որն այս դեպքում հավաքել էր ձայների 51,2%-ը, սակայն արտասահմանյան ընտրական տեղամասերի արդյունքների գումարման արդյունքով հաղթել է գործող նախագահը, որի օգտին զանգվածաբար քվեարկել էր մոլդովական սփյուռքը։ Երկրի ներսում Սանդուի օգտին քվեարկել էր ընտրողների 48,81%-ը։ 

Սանդուն պաշտպանում է երկրի արեւմտամետ ուղին եւ Եվրամիությանն անդամակցությունը: Ստոյանոգլոն էլ ունի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության աջակցությունը, որը հաճախ իշխանություններն անվանում են ռուսամետ։ Ընտրություններին մասնակցությունը եղել է 54,3 %։ 

Ընտրությունների օրը՝ նոյեմբերի 3-ին, Մոլդովայի իշխանությունները կրկին մեղադրեցին Մոսկվային ընտրություններին միջամտելու համար։ Promo-LEX իրավապաշտպան առաքելության դիտորդները, որոնց արդյունքներին հղում է կատարում «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը, հայտնել են, որ քվեարկության օրը արձանագրել են խախտումների ավելի քան 220 հաղորդում։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Սանդուն ստացել է ձայների 42,5%-ը, Ստոյանոգլոն՝ գրեթե 26%-ը։ Միեւնույն ժամանակ, նախընտրական հարցումները ցույց էին տվել, որ Ստոյանոգլոյին երկրի ներսում ցածր աջակցություն կա՝ 11%, իսկ հարցվածների զգալի մասը (մինչեւ 41%) պատասխանել էր, որ դեռ չի կատարել իր ընտրությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
PoliticON: «Վրացական երազանքի» հաղթանակն ու ՔՊ ներքին խոհանոցը
հաջորդը
Փեզեշքիանի խոսքերով՝ Գազայում եւ Լիբանանում հրադադարը կազդի Իսրայելին պատասխանելու որոշման վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն