• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փեզեշքիանի խոսքերով՝ Գազայում եւ Լիբանանում հրադադարը կազդի Իսրայելին պատասխանելու որոշման վրա

aliq 10:07 | 04.11.2024
aliq 10:07 | 04.11.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան

Գազայի հատվածում եւ Լիբանանում հրադադար հաստատելու Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հրեական պետությանը պատասխան հարված տալու Իրանի որոշման վրա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

«Նրանք [իսրայելցիները] շատ լավ գիտեն, որ եթե Իրանի Իսլամական Հանրապետության դեմ որեւէ սխալ թույլ տան, կստանան ջախջախիչ պատասխան։ Միայն իրենց վարքագծի վերանայումը, հրադադարի համաձայնությունը եւ տարածաշրջանում անմեղ մարդկանց սպանության դադարեցումը կարող են ազդել այն ամենի վրա, թե ինչպես մենք կարձագանքենք եւ ինչ ուժով»,-հայտարարել է Իրանի նախագահը, որի խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը:

Տարածաշրջանում լարվածության սրման համար միակ պատասխանատու Փեզեշքիանը համարել է Իսրայելին, որը, նրա խոսքերով, «չնայած [Թեհրանի] զսպվածությանը եւ որոշ երկրների խորհուրդներին, […] շարունակեց իր հանցագործությունները եւ ընդլայնեց իր ագրեսիայի մասշտաբները»։

Նոյեմբերի 2-ին The Washington Post-ը հայտնեց, որ Իսրայելը պատրաստվում է առաջիկա օրերին հետ մղելու Իրանի հարձակումները։ Նույն օրը Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին էլ հայտարարեց, որ երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արդեն կայացրել է Իսրայելին պատասխան հարված հասցնելու որոշումը, որը բոլոր նախորդներից կլինի շատ ավելի հզոր եւ կիրականացվի «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի եւ Գազայի հատվածում նրա մյուս դաշնակիցների, Իրաքի իսլամական դիմադրության ​​շիայական զորամիավորումների, ինչպես նաեւ Եմենի «Անսար Ալլահ»-ի ներգրավմամբ: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման էին ենթարկվել Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը ունեցել է սահմանափակ բնույթ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սանդուն
հաջորդը
Հյուսիսային Կորեան ՌԴ զորք ուղարկելու դիմաց կստանա հացահատիկ եւ տիեզերական տեխնոլոգիաներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն