• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Հեզբոլլահը» պետք է հետ մղվի Լիբանանի Լատինի գետից այն կողմ․ Նեթանյահու

aliq 11:51 | 04.11.2024
aliq 11:51 | 04.11.2024
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու
Լուսանկարը՝ Իսրայելի վարչապետի ֆեյսբուքյան էջից

Լիբանանի տարածքով հոսող Լատինի գետից այն կողմ «Հեզբոլլահին» հետ մղելը առանցքային գործոն է Իսրայելի հյուսիսում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: Այսպիսի հայտարարություն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելա-լիբանանյան սահմանային գոտի կատարած այցի ժամանակ։ 

«Ես հյուսիսային սահմանին եմ։ Այստեղից կարող եք տեսնել եւ լսել, թե ինչպես է փոխվել իրականությունը. ինքնաթիռները մեր գլխավերեւում են, մեր քաջարի մարտիկները գետնի վրա՝ սահմանից այն կողմ, ոչնչացնում են այն ամբողջ ահաբեկչական ենթակառուցվածքները, որոնք «Հեզբոլլահը» նախապատրաստել էր Գալիլեա ներխուժելու եւ առավել մեծ սպանդի համար, քան այն, ինչ տեղի ունեցել էր Գազայում։ Սա այլեւս չի լինի: Մենք հարվածներ ենք հասցնում Լիբանանի բոլոր հատվածներին։ Եվ ես ուզում եմ հստակություն մտցնել. համաձայնությամբ կամ առանց համաձայնության, հյուսիսում հանգստությունն ու անվտանգությունը վերականգնելու բանալին, մեր հյուսիսային բնակիչների իրենց տներ անվտանգ վերադարձի բանալին, առաջին հերթին, «Հեզբոլլահին» Լիտանի գետից այն կողմ մղելն է, երկրորդը՝ վերազինվելու ցանկացած փորձի զսպումը, եւ երրորդ՝ մեր դեմ ուղղված յուրաքանչյուր գործողությանը վճռական պատասխան տալը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։ 

Ըստ Նեթանյահուի՝ գործողության հիմնական նպատակն է Սիրիայի տարածքով «Հեզբոլլահին» ուղղված իրանական մատակարարումների դադարեցումը, որը Իսրայելը պարտավոր է իրագործել։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Axios հարթակը հայտնել էր, որ «Հեզբոլլահն» ու Իսրայելը զգալի առաջընթաց են գրանցել հրադադարի հաստատմանն ուղղված բանակցություններում։ 

Իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Ի վերջո Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:

«Հեզբոլլահը» հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու եւ, պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան, Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաների ռմբակոծությունների մասին։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։ 

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։ 

Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։ 

Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ սեպտեմբերի 28-ի գիշերը իսրայելական ավիահարվածների հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հյուսիսային Կորեան ՌԴ զորք ուղարկելու դիմաց կստանա հացահատիկ եւ տիեզերական տեխնոլոգիաներ
հաջորդը
COP29-ը Ադրբեջանում կայանալու է քաղհասարակության դեմ սահմանափակումների պայմաններում․ Amnesty

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն