• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

COP29-ը Ադրբեջանում կայանալու է քաղհասարակության դեմ սահմանափակումների պայմաններում․ Amnesty

aliq 13:01 | 04.11.2024
aliq 13:01 | 04.11.2024
Cop29 Բաքու

Ադրբեջանում սպասվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայից՝ COP29-ից առաջ Amnesty International-ը իր հրապարակած զեկույցում կոչ է անում մարդու իրավունքները դնել կլիմայական գործողությունների բոլոր որոշումների կայացման հիմքում՝ պնդելով, որ այս կարեւոր միջոցառումից առաջ Ադրբեջանում սահմանափակված է քաղաքացիական հասարակության գործունեությունը։ 

«Կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա մասնակցել կլիմայի շուրջ բանակցություններին: Ակտիվիստները, արհմիությունների առաջնորդները եւ իրավապաշտպանները օգնում են հասնելու հավակնոտ թիրախներին, կենսական դեր են խաղում՝ ապահովելու, որ COP29-ում մշակված ծրագրերը համահունչ լինեն կառավարությունների կողմից մարդու իրավունքների ստանձնած պարտավորություններին, եւ  դրանք կյանքի կոչվեն: Սակայն Ադրբեջանի սեփական քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հավանաբար, չափազանց սահմանափակ կլինի: Սպառնալիքներն ու ոտնձգությունները տեղի բազմաթիվ ակտիվիստներին ստիպել են լքել երկիրը, իսկ մյուսները կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով ներկայացված մեղադրանքներով: Մնացած մի քանի անկախ ձայներն էլ քրեական հետապնդման եւ վրեժխնդրության վտանգի տակ կհայտնվեն, եթե համարձակվեն որեւէ քննադատություն հնչեցնել COP29-ի ժամանակ»,- ասվում է զեկույցում:

Amnesty-ն ընդգծում է, որ քաղաքացիական հասարակության ճնշումների հետեւանքով ստեղծված «վակուումը» Բաքուն փորձում է լցնել, այսպես կոչված, «կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպություններով»։ 

«Պետության կողմից աջակցվող այս խմբերը չեն ապահովում անհրաժեշտ անկախ տեսակետները, սակայն նրանց ներկայությունը թույլ է տալիս Ադրբեջանի իշխանություններին ներկայացնել խոսքի եւ միավորումների ազատության նկատմամբ հարգանքի կեղծ պատկեր»,- ընդգծում է Amnesty -ին:

Իրավապաշտպան կառույցը ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կլիմայի փոփոխությունների քարտուղարությանը, Ադրբեջանի կառավարությանը եւ մասնակից մյուս երկրների կառավարություններին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական տարածքը եւ երաշխավորել արտահայտվելու, միավորումներ ստեղծելու եւ խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքները:

Amnesty-ն նաեւ ընդգծում է, որ ընթացիկ տարվա սկզբին գազի արդյունահանման ընդլայնման ծրագրերի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները խախտում են 2015 թվականի Փարիզի համաձայնագրով Բաքվի ստանձնած պարտավորությունները։ Ըստ համաձայնագրի՝ այն ստորագրած բոլոր պետությունները պարտավորվում էին կրճատել ջերմոցային գազերի արտանետումների ծավալը՝ նպատակ ունենալով սահմանափակելու գլոբալ ջերմաստիճանի աճը մինչեւ 2°C-ի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Հեզբոլլահը» պետք է հետ մղվի Լիբանանի Լատինի գետից այն կողմ․ Նեթանյահու
հաջորդը
Կարմիր խաչի աշխատակիցները այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն