• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գազայում Իսրայելի գործողությունները վերջին հարյուրամյակի ամենավատ ցեղասպանությունն է․ Էրդողան

aliq 15:18 | 04.11.2024
aliq 15:18 | 04.11.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է «հարյուրամյակի վատթարագույն ցեղասպանություններից մեկը», որը, ըստ նրա, նախորդ տարվա հոկտեմբերից մինչ այժմ խլել է շուրջ 50.000 մարդու կյանք:

«Մեր վերջին հանդիպումից հետո մենք անցանք ամբողջ մարդկության եւ հատկապես մուսուլմանների համար ծանր փորձությունների միջով։ Իսլամական աշխարհագրությունը դարձել է արյան, ցավի, արցունքների եւ դաժանության հոմանիշ, ինչպիսին երբեք չի եղել իր պատմության ընթացքում: Վերջին հարյուրամյակի վատթարագույն ցեղասպանություններից մեկը տեղի է ունենում հենց մեր կողքին՝ Գազայում։ Գազայի վրա Իսրայելի հարձակումներով սկսված ջարդերի հետեւանքով նահատակվել են 50 հազար պաղեստինցի եղբայրներ։ Նույն հարձակումներից վիրավորվել են մեր ավելի քան 100 հազար պաղեստինցի եղբայրներ։ Մեր նահատակների եւ վիրավորների երկու երրորդը կանայք, երեխաներ եւ նորածիններ են»,- ասել է Թուրքիայի նախագահը Ստամբուլում անցկացվող Տնտեսական եւ առեւտրային համագործակցության մշտական ​​հանձնաժողովի 40-րդ նիստի իր ելույթում։

Էրդողանի խոսքերով՝ Գազայի եւ Լիբանանի դեմ Իսրայելի «​​ագրեսիայի» լավագույն պատասխաններից մեկը կլինի Պաղեստին պետության հնարավորինս շատ ճանաչումը։

Թուրքիայի նախագահը  կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին «մի կողմ դնել տարաձայնությունները եւ աջակցել Պաղեստինի եւ Լիբանանի ժողովրդին արդար պայքարում»։

Էրդողանը նաեւ ասել է, որ Գազայի ճգնաժամի սկզբից ի վեր Թուրքիան Եգիպտոսի տարածքով ավելի քան 85 հազար տոննա մարդասիրական օգնություն է մատակարարել տարածաշրջան։ Նա հիշեցրել է, որ իր երկիրը դադարեցրել է առեւտուրն Իսրայելի հետ եւ միացել է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարմիր խաչի աշխատակիցները այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին
հաջորդը
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատման հաջորդ փուլը կարող է սկսվել ՀՀ օկուպացված հատվածներից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն