• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկու խոսքերով՝ Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զնիվորականների թիվը հասնում է 11 հազարի

aliq 12:19 | 05.11.2024
aliq 12:19 | 05.11.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում ավելացել է Հյուսիսային Կորեայից տեղափոխված զինվորականների թիվը։ 

«Այսօր նաեւ առանձին զեկույց է ներկայացվել Գլխավոր հետախուզության վարչության եւ Արտաքին հետախուզության ծառայության կողմից՝ Ռուսաստանի տարածքում հյուսիսկորեացի զինվորականների վերաբերյալ: Կուրսկի մարզում նրանց թիվն արդեն 11 հազարի է հասնում։ Մենք տեսնում ենք հյուսիսկորեացիների աճ, բայց մեր գործընկերների արձագանքի աճ չենք տեսնում։ Ցավոք»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ 

Միեւնույն ժամանակ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանում կա ավելի քան 10 հազար հյուսիսկորեացի զինվոր, եւ «նրանց զգալի մասը տեղափոխվել է առաջնագծի շրջաններ, այդ թվում՝ Կուրսկի մարզ»։

Պենտագոնն էլ հայտնել է, որ Կուրսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, ԿԺԴՀ-ից տեղափոխված առնվազն 10 հազար զինվորական կա, որոնք դեռ չեն մասնակցում ռազմական գործողություններին։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հյուսիսկորեական զորքերը կարող են մարտական ​​գործողությունների մեջ ներգրավվել առաջիկա օրերին:

Հարավային Կորեայի հետախուզությունը դեռ հոկտեմբերի կեսերին հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն շուրջ 12 հազար զինվորական է ուղարկել Ռուսաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը հյուսիսկորեացի զինվորներին ամսական երկու հազար դոլար կվճարի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ԿԺԴՀ զինվորականների տեղակայելու մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «երբեք չի կասկածել», որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը «լրջորեն է վերաբերվում» Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին։

Վերջերս էլ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հուին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը  հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկզբից հրահանգներ է տվել «հաստատուն եւ հզոր կերպով» աջակցել ռուսական բանակին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ հետախուզական ծառայությունները Իրանին եւ ՌԴ-ին մեղադրում են ընտրություններին միջամտելու փորձի մեջ
հաջորդը
Սրբուհի Գալյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է արդարադատության նախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն