• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն անում է ամեն ինչ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար․ Պուտին

aliq 16:10 | 05.11.2024
aliq 16:10 | 05.11.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու եւ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում նոր դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Մենք արել եւ անում ենք ամեն ինչ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու եւ Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք ամենաբարձր մակարդակով կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման եւ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների հայտնի եռակողմ համաձայնագրերի համապատասխան»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

ՌԴ նախագահը նաեւ ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վրա։

«Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում BRICS գագաթնաժողովի հարթակից եւ օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության եւ ազգամիջյան ներդաշնակության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»,- նշել է Պուտինը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում BRICS-ի XVI գագաթնաժողովի «Աուտրիչ/BRICS+» ձեւաչափով նիստի ընթացքում կայացել էր Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը։

Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի նախագահականը տարածեցին նույնաբովանդակ հայտարարություններ՝ մասնավորապես նշելով, որ կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը, սահմանագծումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նաեւ նշվում էր, որ արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու եւ կնքելու նպատակով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկնարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները․ Հովհաննիսյան
հաջորդը
ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն