• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինական բանակը առաջին բախումներն է ունեցել հյուսիսկորեացի զինվորների հետ․ Զելենսկի

aliq 11:53 | 06.11.2024
aliq 11:53 | 06.11.2024
Volodimir Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ուկրաինական բանակի եւ վերջերս Ռուսաստան տեղափոխված հյուսիսկորեացի զինվորականների միջեւ առաջին մարտերն են ընթացել՝ նշելով, որ դրանք նախանշում են աշխարհում իրավիճակի ապակայունացման նոր փուլը։ 

«Հյուսիսային Կորեայի զինվորների հետ առաջին մարտերը անկայունության նոր էջ են բացում աշխարհում։ Մենք պետք է աշխարհի հետ միասին ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմի ընդլայնման, իրական էսկալացիայի ուղղությամբ ռուսական այս քայլը [․․․] դառնա պարտվողական՝ ե՛ւ նրա [Պուտինի], ե՛ւ Հյուսիսային Կորեայի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ 

Երեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հարավկորեական KBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել էր Կուրսկի մարզում ուկրաինացի եւ հյուսիսկորեացի զինվորականների միջեւ տեղի ունեցած առաջին փոքր բախումների մասին լուրերը։ 

«Մենք բախումներ ենք արձանագրել հյուսիսկորեական ուժերի հետ, բայց կարծում ենք, որ մի քանի շաբաթից ավելի շատ ռազմական բախումներ տեղի կունենան, եւ այդ ժամանակ մենք համապատասխանաբար կվերլուծենք եւ կվերանայենք»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Հարավային Կորեայի հետախուզությունը դեռ հոկտեմբերի կեսերին հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն շուրջ 12 հազար զինվորականի է ուղարկել Ռուսաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը հյուսիսկորեացի զինվորներին ամսական երկու հազար դոլար կվճարի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ԿԺԴՀ զինվորականների տեղակայելու մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «երբեք չի կասկածել», որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը «լրջորեն է վերաբերվում» Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին։

Վերջերս էլ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հուին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը  հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկզբից հրահանգներ է տվել «հաստատուն եւ հզոր կերպով» աջակցել ռուսական բանակին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը հաղթում է «տատանվող» երկու նահանգներում եւ առաջատար է մյուս հինգում
հաջորդը
Թրամփը հայտարարել է քաղաքական հաղթանակի մասին եւ իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն