• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը փորձարկել է «Minuteman III»  միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

aliq 19:16 | 06.11.2024
aliq 19:16 | 06.11.2024
ԱՄՆ միջմայրցամաքային հրթիռ Minuteman-III

ԱՄՆ զինվորականները նոյեմբերի 6-ին փորձարկել են «Minuteman III»  միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, այս մասին հայտնում են Կալիֆոռնիայում տեղակայված ԱՄՆ «Վանդենբերգ» տիեզերական ուժերի բազայի մամուլի ծառայությունից։

Ըստ ռազմական պաշտոնյաների՝ Ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի օդաչուների միացյալ թիմը չլիցքավորված բալիստիկ հրթիռը արձակել է տեղական ժամանակով 23:01-ին: Հրթիռի փորձնական մեկնարկը տեղի է ունեցել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների համար բացված ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո։ 

«Minuteman III-ի այս փորձնական մեկնարկը ցույց տվեց «Վանդենբերգի», Գլոբալ հարվածային հրամանատարության եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի անձնակազմի առաքելության պատրաստվածությունը, ճկունությունը եւ պրոֆեսիոնալիզմը: Վանդենբերգում այս կանխարգելիչ համակարգի յուրաքանչյուր փորձարկում ընդգծում է երկրի հզոր հնարավորությունները եւ այն անփոխարինելի աջակցությունը, որը մեր օդաչուներն ու պաշտպանները ցուցաբերում են ազգային անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Դորիան Հատչերը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջմայրցամաքային հրթիռի հիմնական մասը անցել է 4200 մղոն՝ ընկնելով Մարշալյան կղզիների Հանրապետության տարածքում տեղակայված ԱՄՆ բանակի տիեզերական եւ հակահրթիռային պաշտպանության հրամանտարության ենթակա «Ռոնալդ Ռեյգանի» անվան հրաձգարանում։ 

«Նման փորձարկումներ իրականացվել են ավելի քան 300 անգամ, եւ այս փորձարկումը չի արվել համաշխարհային ընթացիկ իրադարձությունների համատեքստում»,- նշել են ռազմաբազայի մամուլի ծառայությունից։ ԱՄՆ ռազմաօդային ուժերից էլ հայտնել են, որ այս փորձարկումը նախատեսված է եղել մի քանի տարի առաջ։

ԱՄՆ-ը նախատեսում է 1970 թվականին սպառազինության մեջ ներառված «Minuteman III» հրթիռները փոխարինել առավել կատարելագործված «Sentinel» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։ Սպասվում է, որ «Sentinel» հրթիռները կսկսեն սպառազինության մեջ ներառվել 2030 թվականին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին էլ Հյուսիսային Կորեայի զինվորականներն էին փորձարկել «Hwasong-19» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը հասել էր 7000 կիլոմետր բարձրության, իսկ նրա թռիչքի հեռահարությունը կազմել էր շուրջ 1000 կիլոմետր։ Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի զինվորականները հայտարարել են, որ հրթիռն ավելի բարձր է թռել, քան նախկինում արձակված Հյուսիսային Կորեայի ցանկացած այլ հրթիռ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփին շնորհավորել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը
հաջորդը
Սոցիալական արդարությունն ու հայաստանյան մտահոգիչ վիճակագրությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն