• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին, որը փլուզել է Գերմանիայի իշխող կոալիցոն կառավարությունը

aliq 12:23 | 07.11.2024
aliq 12:23 | 07.11.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, որը նաեւ գլխավորում է նաեւ Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը։

Լինդների կուսակցությունը Շոլցի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության եւ Կանաչների հետ միասին իշխող կոալիցիայի մաս է:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախօրեին Բեռլինում՝ Դաշնային կանցլերի գրասենյակում, տեղի ունեցած կոալիցիոն հանձնաժողովի նիստի ժամանակ, որում ընդգրկված են եղել իշխող կոալիցիայում ներկայացված կուսակցությունների նախագահները եւ նրանց խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, ֆինանսների նախարար Լինդները գործընկերներին հրավիրել է համաձայնության գալու 2025 թվականի սկզբին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ։

Նման դեպքում, ինչպես գրում են լրատվամիջոցները, նա պատրաստ կլիներ ընդունելու Գերմանիայի 2024 թվականի բյուջեի լրացուցիչ ծրագիրը եւ մնալ անցումային կաբինետի կազմում մինչեւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու Գերմանիայի նոր դաշնային կառավարության ձեւավորումը։ Սրան ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ֆինանսների նախարար Լինդների պաշտոնանկության մասին։

Արդեն այսօր՝ նոյեմբերի 7-ին, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտարարել է իշխող կոալիցիայի փլուզման մասին։ Շոլցն էլ իր հերթին հայտարարել է, որ հունվարի 15-ին Բունդեսթագում վստահության քվե կխնդրի կառավարության համար, իսկ եթե դա չհաջողվի, արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի մարտին։

Ազատ դեմոկրատական ​​կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության եւ «Դաշինք-90/Կանաչների» կոալիցիոն կառավարությունը ձեւավորվել էր 2021 թվականին։ Այս կուսակցությունների միջեւ տարաձայնությունների պատճառով Շոլցի կառավարությունը բնակչության շրջանում ունի բավականին ցածր աջակցություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնը Երեւանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ արտաքին հետախուզություն
հաջորդը
Բարաք Օբաման շնորհավորել է Դոնալդ Թրամփին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն