• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խաղաղության պայմանագրի որոշ հարցեր դեռեւս համաձայնեցված չեն․ Կոստանյան

aliq 16:44 | 07.11.2024
aliq 16:44 | 07.11.2024
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի որոշ հարցեր դեռևս համաձայնեցված չեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Կան հարցեր, որոնք դեռ շարունակում են մնալ չհամաձայնեցված կողմերի միջե,ւ եւ բանակցությունները շարունակվելու են»,- ասել է Կոստանյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք պայմանագրի չհամաձայնեցված հատվածները վերաբերում են նաեւ Հայաստանի Սահմանադրությանը՝ փոխարտգործնախարարը պատասխանել է․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հարցը  խաղաղության պայմանագրի մաս չէ»։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն այժմ աշխատում են «մեկ-երկու ձեւակերպումների» համաձայնության շուրջ։

Արդեն նոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Բաքվից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները։

Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 31-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երեւանը օգոստոսի 30-ին խաղաղության պայամանագրի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ընդգծելով, որ հայկական կողմը առաջարկում է ամբողջացնել արդեն համաձայնեցված կետերը եւ ստորագրել պայմանագիրը, իսկ անհամաձայնեցված հատվածների քննարկումները թողնել հետագային։

Ադրբեջանական կողմն էլ բազմիցս է տարբեր մակարդակներով կատարված հայտարարություններում նշել, որ Հայաստանն իր ուղարկած վերջին առաջարկներին պատասխանել է շուրջ 70 օր անց, ինչը Բաքվին ստիպում է թերահավատորեն մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված Երեւանի քայլերի անկեղծությանը։ Բացի այդ՝ Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով, նաեւ հստակեցրել է, որ կստորագրի միայն պայմանագրի ամբողջականորեն համաձայնեցված տեքստը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն եւ ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայան շնորհավորել են Թրամփին
հաջորդը
Պեսկովը չի բացառել, որ Պուտինը կարող է շփումներ ունենալ Թրամփի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն