• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը հայտարարել է, որ շնորհավորել է Թրամփին եւ խոստացել իշխանության խաղաղ փոխանցում

aliq 00:13 | 08.11.2024
aliq 00:13 | 08.11.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ խոսել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Բայդենի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։ 

«Եվ ես վստահեցրել եմ նրան, որ կուղղորդեմ իմ ամբողջ վարչակազմին աշխատել իր թիմի հետ՝ խաղաղ եւ կանոնավոր անցում ապահովելու համար: Դա այն է, ինչին արժանի է ամերիկացի ժողովուրդը»,- ասվում հայտարարության մեջ։ 

ԱՄՆ նախագահը Թրամփին շնորհավորելու մասին հայտնել էր նաեւ այսօր ամերիկացիներին ուղղված ուղերձում՝ ընդգծելով, որ հունվարի 20-ին իշխանության խաղաղ եւ կանոնավոր փոխանցումը ժողովրդավարության հիմքն է։ 

«Մենք ընդունում ենք այն ընտրությունը, որն անում է երկիրը։ Դուք չեք կարող սիրել ձեր երկիրը միայն այն ժամանակ, երբ հաղթում եք, չեք կարող սիրել ձեր մերձավորին միայն այն ժամանակ, երբ համաձայն եք նրա հետ»,- ընդգծել է Բայդենը։

Նախագահի խոսքով՝ ամերիկյան ընտրական համակարգը ազնիվ է, արդար ու թափանցիկ, որին կարելի է վստահել։ «Ձախողումն անխուսափելի է, բայց հանձնվելն աններելի է»,- ասել է Բայդենը։

Թրամփին անցումային շրջանում նախօրեին՝ նոյեմբերի 6-ին, խոստացել էր օգնել նաեւ փոխնախագահ եւ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Միեւնույն ժամանակ նա հայտարարել էր, որ պատրաստ չէ ընդունելու երկրի զարգացման նրա տեսլականը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված Երեւանի ջանքերին
հաջորդը
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն