• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման իր քաղաքականությունից. Ալիեւ

aliq 15:27 | 08.11.2024
aliq 15:27 | 08.11.2024

Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման իր քաղաքականությունից: Այսպիսի հայտարարություն այսօր հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հաղթանակի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում։

«Այն պետք է ավարտվի: Ես դա բազմիցս ասել եմ, և նրանք գիտեն, որ պետք է ուշադրություն դարձնեն իմ խոսքերին։ Դեռ ուշ չէ։ նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք երբեք մեզ հետ մրցելու ուժ չեն ունենա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Միեւնույն ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ Բաքվում պատերազմ չեն ցանկանում՝ նշելով, որ Ադրբեջանն արդեն հասել է իր նպատակներին։

«Մենք հասել ենք մեր նպատակներին՝ ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու պետական ​​ինքնիշխանությունը։ Մեր տարածքային ամբողջականությունը պահպանվում է բոլոր սահմանների երկայնքով, իսկ նախկին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են իրենց պապենական հողերը։ Այժմ մենք կենտրոնացած ենք վերակառուցման վրա: Սա է մեր հիմնական առաջնահերթությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիեւը հաջորդիվ կարծիք է հայտնել, որ 44-օրյա պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ հարձակողական գոծողությունների արդյունքները բավարար են, որպեսզի «Հայաստանը այսուհետեւ ճիշտ քայլեր ձեռնարկի»:

Բացի այդ՝ Ադրբեջանի ղեկավարը նաեւ նշել է, որ «հակաադրբեջանական ուժերը, այդ թվում՝ որոշ իսլամաֆոբ եւ ադրբեջանաֆոբ շրջանակներ արեւմտյան մայրաքաղաքներում Հայաստանին նոր պատերազմի են մղում»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի բանակը փրկարարական գործողություն կսկսի Ամստերդամում՝ իսրայելցիների վրա հարձակումից հետո
հաջորդը
Ադրբեջանի հաղթանակը 44-օրյա պատերազմում ոգեշնչման աղբյուր է թյուրքական աշխարհի համար․ Էրդողան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն