• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում Թրամփը դիտարկում է սենատոր Մարկո Ռուբիոյին

aliq 10:56 | 12.11.2024
aliq 10:56 | 12.11.2024
Մարկո Ռուբիո եւ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Ֆլորիդայից հանրապետական ​​սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրելու պետքարտուղարի պաշտոնում, հայտնում են The New York Times-ը, The Wall Street Journal-ը եւ Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ 

Թրամփը առաջիկայում կարող է փոխել իր կարծիքը, քանի որ շարունակում է ուսումնասիրել մյուս թեկնածուներին, «սակայն, մեծ հավանականությամբ, նա կընտրի Ռուբիոյին, որին նա դիտարկել էր փոխնախագահի իր թեկնածուին ընտրելիս»,- գրում է NYT-ը: 

2010 թվականից Սենատում ընտրված Ռուբիոն հայտնի է Չինաստանի, Իրանի, Վենեսուելայի եւ Կուբայի նկատմամբ ունեցած կոշտ դիրքորոշումներով: Բացի այդ՝ նա հանդես է գալիս Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու օգտին՝ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Ռուբիոն բազմիցս է հայտարարել, որ ԱՄՆ-ն է ֆինանսավորում պատերազմը, որը մտել է փակուղի, եւ որ Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 100 տարի։

Նույն պարբերականների տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփը նաեւ մտադիր է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական ​​Մայք Ուոլցին էլ առաջարկելու ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։ 

Ուոլցը Թրամփի հայտնի կողմնակիցներից է, որն ընտրված նախագահին աջակցում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում եւ կոշտ դիրքորոշում ունի Չինաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ։ Քարոզարշավի ընթացքում Ոոլցը հայտարարել է, որ «ավարտվել է ժամանակաշրջանը, երբ Ուկրաինան Կոնգրեսից ստանում էր չհստակեցված գումարային չեկեր»։ Նա նաեւ կոչ էր արել «կանգնեցնել Ռուսաստանին, մինչ այն ՆԱՏՕ-ին եւ, հետեւաբար, ԱՄՆ-ին կներքաշի պատերազմի մեջ»:

Ինչպես նշում են լրատվամիջոցները, Դոնալդ Թրամփը սկսել է արագորեն ձեւավորել իր ապագա թիմը։ Այսպիսով՝ նոյեմբերի 11-ին նա Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկին ընտրեց որպես ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։

Թրամփի թիմի ներկայացուցիչներ Ռուբիոն եւ Ուոլցը չեն մեկնաբանել առաջիկա նշանակումների մասին մամուլի հրապարակումները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է Էնթոնի Բլինքենը, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը՝ Ջեյք Սալիվանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի․ Ալիեւ
հաջորդը
Ինչ խնդիրներ են ձգտում լուծելու Բաքվում անցկացվող COP29-ի մասնակիցները, եւ ովքեր չեն մասնակցի դրան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն