• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը ձեւավորում է իր նոր վարչակազմը․ պաշտոն կունենա նաեւ Իլոն Մասկը

aliq 10:49 | 13.11.2024
aliq 10:49 | 13.11.2024
Դոնալդ Թրամփ եւ Իլոն Մասկ

Tesla-ի եւ Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը եւ միլիոնատեր Վիվեկ Ռամասվամին, որ նախագահական ընտրությունների մասնակցության համար առաջադրվել էր Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում, կգլխավորեն ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE), հայտարարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: 

«Այս երկու մեծ ամերիկացիները միասին ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ պետական ​​բյուրոկրատիան քանդելու, ավելորդ նորմատիվ ակտերը, անիմաստ ծախսերը կրճատելու եւ դաշնային գործակալությունները վերակառուցելու համար, որը համարվում է «Փրկենք Ամերիկան» շարժման ամենակարեւոր պայմանը»,- ասվում է Թրամփի հայտարարության տեքստում, որը նա հրապարակել էր Truth Social-ի իր էջում:

Նշվում է, որ նոր գերատեսչությունն իր խորհրդատվական գործառույթները կիրականացնի կառավարությունից դուրս եւ կհամագործակցի Սպիտակ տան, ինչպես նաեւ բյուջեի կառավարման վարչության հետ՝ լայնամասշտաբ կառուցվածքային բարեփոխումների եւ կառավարության համար առավել ձեռնարկատիրական մոտեցում ստեղծելու համար։ Մասկը եւ Ռամասվամին այս աշխատանքը կիրականացնեն մինչեւ 2026 թվականի հուլիսը։

«Ավելի փոքր, ավելի արդյունավետ կառավարությունը՝ ավելի քիչ բյուրոկրատիայով, հրաշալի նվեր կլինի ամերիկացիների համար Անկախության հռչակագրի 250-ամյակի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: 

Նախօրեին Թրամփը նաեւ հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի թեկնածուի անունը։ Նա Fox News-ի հաղորդավար եւ ԱՄՆ բանակի վետերան Փիթ Հեգսեթն է, որը ծառայել է Գուանտանամոյի բազայում, Իրաքում եւ Աֆղանստանում: «Փիթը կոշտ է, խելացի եւ իսկապես հավատում է, որ Ամերիկան ​​առաջին տեղում է։ Փիթի ղեկավարությամբ Ամերիկայի թշնամիները նախազգուշացում կստանան։ Մեր բանակը կրկին մեծ կլինի, եւ Ամերիկան երբեք չի նահանջի»,- հայտարարել է Թրամփը:

Նորընտիր նախագահը նաեւ հայտարարել է, որ երկրի մյուս առանցքային պաշտոնը՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը, կգլխավորի Տեխասից նախկին կոնգրեսական, Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը։  Նրա մասին Թրամփն ասել է, որ «նա միշտ եղել է ճշմարտության եւ ազնվության ջատագով»:

Ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնի համար էլ Դոնալդ Թրամփը առաջադրել է Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմին։ Հայտարարության մեջ Թրամփը նշել է, որ նա «շատ ուժեղ է սահմանային անվտանգության հարցերում»՝ նշելով, որ նա, որպես նահանգապետ, Ազգային գվարդիայի զորքեր է ուղարկել Տեխաս-Մեքսիկա սահման։

Նոեմն էլ լրատվամիջոցների համար իր հայտարարության մեջ խոստացել է «ապահովել սահմանների պահպանությունը եւ վերականգնել ամերիկյան համայնքների անվտանգությունը, որպեսզի ընտանիքները կրկին հնարավորություն ունենան իրագործելու ամերիկյան երազանքը»: 

Նշենք, որ նախօրեին էլ հայտնի դարձավ, որ պետքարտուղարի պաշտոնի համար Թրամփը առաջադրել է սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի համար՝ Մայք Ուոլցինը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուղեւորները շարունակում են 100-դրամանոց որոնել ու նյարդայնանալ
հաջորդը
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին Երեւանն ու Բաքուն կվերադառնան հաջորդ ամիս․ Հաջիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն