• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին Երեւանն ու Բաքուն կվերադառնան հաջորդ ամիս․ Հաջիեւ

aliq 11:01 | 13.11.2024
aliq 11:01 | 13.11.2024

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը կվերադառնան հաջորդ ամիս։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ 

«Ներկա պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման, մինչեւ նոյեմբերի վերջը, COP29-ն է։ Հավանաբար դեկտեմբերից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր գործընթաց կսկսվի՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման եւ շարունակման վերաբերյալ»,- ասել է Հաջիեւը։ 

Ադրբեջանի նախագահի օգնականը նաեւ նշել է, որ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում, ուստի այժմ քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են փորձագիտական ​​մակարդակով։ 

«Հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Եվ այդ պատճառով այս համատեքստում մենք զգում ենք հետաձգված գործընթաց: Հավանաբար դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու»,-ասել է Հաջիեւը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ստացել է ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները։

Դեռեւս օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երեւանը օգոստոսի 30-ին խաղաղության պայամանագրի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ընդգծելով, որ հայկական կողմը առաջարկում է ամբողջացնել արդեն համաձայնեցված կետերը եւ ստորագրել պայմանագիրը, իսկ չհամաձայնեցված հատվածների քննարկումները թողնել հետագային։

Ադրբեջանական կողմն էլ բազմիցս է տարբեր մակարդակներով կատարված հայտարարություններում նշել, որ Հայաստանն իր ուղարկած վերջին առաջարկներին պատասխանել է շուրջ 70 օր անց, ինչը Բաքվին ստիպում է թերահավատորեն մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված Երեւանի քայլերի անկեղծությանը։ Բացի այդ՝ Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով նաեւ հստակեցրել է, որ կստորագրի միայն պայմանագրի ամբողջականորեն համաձայնեցված տեքստը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը ձեւավորում է իր նոր վարչակազմը․ պաշտոն կունենա նաեւ Իլոն Մասկը
հաջորդը
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու կարեւորությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն