• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը, պատերազմն ավարտելու ժամանակն է․ Բլինքեն

aliq 15:18 | 13.11.2024
aliq 15:18 | 13.11.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Իսրայելը Գազայի հատվածում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ ​​շարժման ռազմական ներուժը եւ վերացրել է խմբավորման ղեկավարությանը, այժմ պետք է կենտրոնանալ հակամարտության կարգավորման վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է այցով Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Իսրայելը հայտարարել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի նման հարձակումը կանխելու համար ՀԱՄԱՍ-ի եւ նրա առաջնորդների ռազմական հնարավորությունները, որոնք պատասխանատու են հոկտեմբերյան այդ հարձակումը նախապատրաստելու համար, պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: [Իսրայելը] հասել է այս նպատակներին։ Եկել է պատերազմը ավարտելու ժամանակը»,- ​​նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենի խոսքերով՝ հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության գալ պատանդների վերադարձի եւ Գազայի հատվածում հրադադարի շուրջ, ինչպես նաեւ ապահովել իսրայելական զորքերի դուրսբերումը շրջանից։

Միեւնույն ժամանակ պետքարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է թույլ չտալ ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի վերականգնումը։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ եւ մոտ 250 մարդու պատանդառությամբ։ Պաղեստինյան շարժումը այդ հարձակումն անվանել է պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների իրականացրած գործողություններին։ Արդյունքում Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց հրթիռային հարվածները, ապա նաեւ ցամաքային գործողությունները շրջանի հյուսիսում։

Իսրայելական կողմի վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայում ՀԱՄԱՍ-ը դեռեւս պատանդ է պահում 101 մարդու։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն կշարունակի Հայաստանին պատասխանատվության եթարկելու ջանքերը․ Հաջիզադե
հաջորդը
Հունվարին Վրաստանը նոր նախագահի կընտրի․ Կոբախիձե

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն