• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բարի գալուստ, բարի վերադարձ․ Բայդենը Սպիտակ տանը ընդունել է Թրամփին

aliq 23:10 | 13.11.2024
aliq 23:10 | 13.11.2024
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հանդիպումը նորընտր նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Սպիտակ տան Օվալաձեւ սրահում ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը ընդունել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպումը կայացել է իշխանության փոխանցման ավանդական արարողության շրջանակում։

Բայդենը ողջունել է Թրամփին եւ նշել, որ հունվարին ակնկալում է իշխանության «սահուն անցում»։ Գործող նախագահը հավելել է, որ իր հետնորդի համար հարմարավետ միջավայր կապահովի, երբ նա վերադառնա Սպիտակ տուն։

«Բարի գալուստ, բարի վերադարձ»,- հանդիպման սկզբում Թրամփին ասել է Բայդենը:

«Քաղաքականությունը կոշտ գործ է, եւ շատ դեպքերում այն հաճելի աշխարհ չէ, բայց այսօր այն հիանալի աշխարհ է, եւ ես իսկապես գնահատում եմ այն»,- պատասխանել է Թրամփը:

Թրամփի թիմը, որն արդեն հայտարարել է նոր վարչակազմում որոշ պաշտոնների համար մի քանի առաջադրված թեկնածուների մասին, դեռ պետք է համաձայնագրեր ստորագրի գրասենյակային տարածքների եւ կառավարական սարքավորումների, ինչպես նաեւ պետական ​​կառույցների եւ տեղեկատվության հասանելիության վերաբերյալ, Voice of America-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ տունը:

Երկուշաբթի լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիեռը, մեկնաբանելով հանդիպման մասին տեղեկությունները, հայտարարել էր․ «Նա (Բայդենը) հետեւում է նորմերին, հարգում է մեր (ժողովրդավարական) ինստիտուտները, հետեւում է իշխանության խաղաղ փոխանցման (սկզբունքին)։ Սա այն է, ինչ նորմ է: Սա այն է, ինչ պետք է տեղի ունենա»։

Այսպիսով՝ Թրամփը նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո առաջին անգամ վերադարձավ Սպիտակ տուն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ռազմավարական գործարքի կարիք ունեն․ Փաշինյան
հաջորդը
Տեսլան, թագավորն ու Թուրքմենստանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն