• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունները

aliq 10:58 | 14.11.2024
aliq 10:58 | 14.11.2024
Դոնալդ Թրամփ եւ Ջո Բայդեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Սպիտակ տանը գործող նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում քննարկել է «երկու հարց, որոնց շուրջ նրանք նախկինում տարակարծիք էին»՝ պատերազմը Ուկրաինայում եւ պատերազմը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում կատարելով  Թրամփի խոսքին։

Թրամփը զրույցից մանրամասներ չի հայտնել։ Նա միայն նշել է, որ Բայդենից կարծիք է խնդրել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ եւ ստացել է այն։ «Բացի այդ՝ մենք շատ ենք խոսել Մերձավոր Արեւելքի մասին։ Ես ուզում էի ստանալ նրա կարծիքը, թե ուր ենք հասել։ Եվ նա ասաց ինձ դա, նա շատ սիրալիր էր»,- հավելել է Թրամփը: 

Նորընտիր նախագահի խոսքով՝ հանդիպումը երկար է տեւել, եւ այն «երկու կողմից կատարված մեծ աշխատանք էր»։ «Նա [Ջո Բայդենը] շատ լավ աշխատանք է կատարել քարոզարշավի եւ մնացած ամեն ինչի հետ կապված: Մենք իսկապես շատ լավ հանդիպում ունեցանք»,- ասել է Թրամփը։ 

Հիշեցնենք, որ Բայդենը եւ Թրամփը հանդիպել էին նախօրեին Օվալաձեւ աշխատասենյակում։ Գործող նախագահը շնորհավորել էր Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ նրա հետ քննարկել իշխանության անցման հարցը՝ խոստանալով, որ այն «սահուն» ընթացք կունենա։ 

Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։ Միեւնույն ժամանակ, նորընտիր նախագահն արդեն սկսել է ձեւավորել իր ապագա վարչակազմը եւ հայտարարել է առանցքային պաշտոններում մի քանի նշանակումների մասին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարին Լը Պենին հինգ տարվա ազատազրկում է սպառնում
հաջորդը
Թրամփը Ռուբիոյի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է պետքարտուղարի պաշտոնի համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն