• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն արձագանքում է Ադրբեջանի Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությանը

aliq 12:22 | 15.11.2024
aliq 12:22 | 15.11.2024
Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն «հիմնազուրկ» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած այն հայտարարությունները, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում հարեւանների նկատմամբ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների համար հիմնական խոչընդոտն է ՀՀ Սահմանադրությունը, որը, Բաքվի բնութագրմամբ, հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ էլ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորումը։

Նշենք նաեւ, որ նախօրեին ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով խաղաղության բանակցությունների մասին Բաքվի նշյալ հայտարարություններին, ընդգծել էր, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային որեւէ պահանջ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ հայտարարելով, որ նման պահանջ իրականում առկա է հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ։ Փաշինյանի խոսքերով՝ Երեւանն այդ հանգամանքը բանակցային գործընթաց չի տեղափոխում նախ այն պատճառով, որ դա կարող է խոչընդոտել հենց բանակցային գործընթացը, եւ, երկրորդ, քանի որ խաղաղության պայմանագրում ամրագրված է, որ այն գերակա է լինելու երկու երկրների ներքին օրենսդրության նկատմամբ։

«Թեեւ Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է կատարում 1991 թվականի Ադրբեջանի Անկախության ակտին, որն էլ հղում ունի 1918 թվականի Անկախության հռչակագրին, եւ հաստատում, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920 թվականների նախորդ հանրապետության իրավահաջորդ է, այն որեւէ պահանջ չի պարունակում հարեւան երկրների նկատմամբ։ Երկու փաստաթղթերն էլ ընդգծում են ընդհանուր նորմերի, սկզբունքների եւ բարիդրացիական հարաբերությունների հարգման կարեւորությունը։ Ամենակարեւորը, 1918 թվականի Ադրբեջանի Անկախության հռչակագրի 3-րդ հոդվածը նշում է, որ «Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը վճռական է լավ հարաբերություններ հաստատել բոլոր ժողովուրդների, հատկապես հարեւան ժողովուրդների ու պետությունների հետ»,- գրել է Հաջիզադեն X-ի էջում:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը շարունակում է պնդել իր ղեկավարության առաջ քաշած այն թեզերը, որ ընդհակառակը, հենց Հայաստանի Սահմանադրությունն է հղում կատարում 1990 թվականի Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ էլ, իր բնութագրմամբ, նպատակ է դրվում միավորելու Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, իսկ «Թուրքիայի որոշ տարածքներ անվանափոխում որպես Արեւմտյան Հայաստան»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւան–Բաքու. պաշտոնական այցելությունների պատմությունից
հաջորդը
Թբիլիսին պատրաստ է աջակցելու Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության հաստատմանը․ Կոբախիձե

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն