• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն կսպասի Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Թրամփի առաջարկներին

aliq 23:07 | 15.11.2024
aliq 23:07 | 15.11.2024
Sergey Lavrov

Մոսկվան կսպասի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Կոմերսանտ»-ի հարցին Աբու Դաբիում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մենք պարբերաբար ընդգծում ենք, երբ մեզ հարցնում են այս մասին, որ ամեն դեպքում ուշադրության է արժանի այն քաղաքական գործիչը, ով ասում է, որ ինքը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կողմնակից է»,- ասաց նա։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել էր «առավել ջանասիրաբար աշխատել» Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում ընթացող հակամարտությունները լուծելու համար։ Այդ մասին նա հայտարարել էր «Ամերիկայի առաջին տեղում» քաղաքական ինստիտուտի» հանդիսավոր բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հինգշաբթի Ֆլորիդայի Մար—ա—Լագոյում:

Ըստ ԱՄՆ նորընտիր նախագահի՝ այս հակամարտություններին «պետք է վերջ դրվի»։ «Ես հաղորդումներ տեսա, որ երեք օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են սպանվել, որոնք զինվորներ են եղել։ Բայց լինեն զինվորներ, թե քաղաքներում բնակվող մարդիկ, մենք աշխատելու ենք դրա վրա»,- վստահեցրել է Թրամփը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ ընտրություններում հաղթելու դեպքում կլուծի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող հակամարտությունը նույնիսկ մինչ իր երդմնակալությունը՝ 2025 թվականի հունվարի 20-ը։

Նոյեմբերի 11-ին նրա նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լեւիթը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ հաղթանակը Թրամփին թույլ կտա բանակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության շուրջ։ «Սա նաեւ նշանակում է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը կբերվեն բանակցությունների սեղանի շուրջ առաջին իսկ օրը՝ դադարեցնելու այս պատերազմը», — ասաց նա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չեխիայի թավշյա հեղափոխությունը. 1989 թվականի նոյեմբերի 17-ը
հաջորդը
Պուտինը եւ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն