• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ջո Բայդենն ու Սի Ծինփինը քննարկել են ՉԺՀ-ԱՄՆ հարաբերությունների վերջին չորս տարիները

aliq 13:17 | 18.11.2024
aliq 13:17 | 18.11.2024
Joe Biden & Xi Jinping

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը նախօրեին հանդիպում են ունեցել Պերուում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն (Asia-Pacific Economic Cooperation, APEC) գագաթնաժողովի շրջանակում, որի ընթացքում քննարկել են միջպետական հարաբերությունների դրությունը Բայդենի նախագահության չորս տարիների ընթացքում։ 

Քննարկումը, որը տեւել է մոտ երկու ժամ, Բայդենի նախագահության ընթացքում առաջնորդների երրորդ դեմ առ դեմ հանդիպումն է։ Առաջնորդներն այն օգտագործել են երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում գնահատելու համար՝ միջուկային ոլորտում արհեստական բանականության դերից մինչեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը եւ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանը Պեկինին ցուցաբերած օգնությունը: 

Հանդիպման ընթացքում Սի Ծինփինն ընդգծել է, որ Չինաստանի նպատակը առաջիկա չորս տարիների համար կշարունակի մնալ «Չինաստան-ԱՄՆ կայուն եւ առողջ հարաբերությունները», որոնք «վերելք են ապրել» Բայդենի օրոք: Նա նաեւ հույս է հայտնել, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունների «սահուն տարանցում» տեղի կունենա, երբ հունվարին նախագահի պաշտոնը կստանձնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։  

«Եթե ​​երկու երկրները միմյանց վերաբերվեն որպես գործընկերների եւ ընկերների եւ ընդհանուր լեզու փնտրեն, մեր հարաբերությունները զգալի առաջընթաց կունենան։ Բայց եթե մենք միմյանց ընկալենք որպես մրցակիցներ կամ հակառակորդներ, կոշտ մրցակցային պայքար ծավալենք եւ ձգտենք վնասելու միմյանց, ապա կվնասենք հարաբերությունները կամ նույնիսկ հետ կմղենք դրանք»,- ասել է ՉԺՀ առաջնորդը:

Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բայդենն էլ նշել է, որ «քրտնաջան աշխատել է մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարելու համար, որպեսզի այն չվերածվի հակամարտությունների, եւ որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցելու համար տարածք պահպանի»:

Նաեւ նշվում է, որ ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ Չինաստանը շարունակում է աջակցել ռուսական պաշտպանական արդյունաբերությանը։ Այդ համատեքստում Բայդենը նաեւ ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան զգալի թվով զինվորականների է տեղակայել Ռուսաստանի արեւմտյան հատվածներում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ 

Բայդենի այս նկատառումներին ի պատասխան՝ Սի Ծինփինը հիշեցրել է, որ Պեկինը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է եւ հանդես է գալիս որպես «մաքոքային դիվանագիտություն» վարող երկիր։ 

Բացի այդ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ջո Բայդենը շոշափել է նաեւ Թայվանի նեղուցում եւ Թայվանի շուրջը խաղաղություն եւ կայունություն պահպանելու ԱՄՆ հանձնառության մասին:

ԱՄՆ նախագահի այս դիտարկումներին Չինաստանի առաջնորդը, ըստ պաշտոնական տեղեկագրի, պատասխանել է․ «Մեկ Չինաստան սկզբունքը եւ Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեները երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների հիմքն են։ Թայվանի հարցը, ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, ՉԺՀ ուղին եւ քաղաքական համակարգը, ինչպես նաեւ ՉԺՀ զարգացման իրավունքը չորս կարմիր գծեր են Չինաստանի համար: Դրանք չպետք է վիճարկվեն: Դրանք Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների ամենակարեւոր պաշտպանիչ շերտերն են»։

Հիշեցնենք, որ Չինաստանի առաջնորդն արդեն հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է աշխատելու Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ, որը հունվարին կփոխարինի Բայդենին։ Չնայած այդ հանգամանքին՝ ԱՄՆ նորընտիր նախագահն արդեն հայտարարել է ՉԺՀ -ի հետ նոր առեւտրային պատերազմի մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՔԿ նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Արգիշտի Քյարամյանը
հաջորդը
Ազատման դիմում է գրել ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն