• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը սառեցնելու Էրդողանի առաջարկները Մոսկվայի համար անընդունելի են․ Պեսկով

aliq 15:00 | 18.11.2024
aliq 15:00 | 18.11.2024
Dmitry Peskov

Կրեմլը «ապրիորի անընդունելի» է համարում ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման հնարավոր տարբերակը, որը ցանկանում է առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռազմական ​​բախումների գծի երկայնքով սառեցման ինչ-որ տարբերակ, իհարկե, ապրիորի անընդունելի է ռուսական կողմի համար։ Այս պարագայում նախագահ [Վլադիմիր] Պուտինի ձեւակերպած հունիսյան պայմանները լիովին պահպանում են իրենց արդիականությունը։ Սա այն է, ինչ պետք է անել, որպեսզի դադարեցվեն մարտերը»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Էրդողանի ծրագիրը չի քննարկվել Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ, եւ Կրեմլը դրա մասին գիտի միայն լրատվամիջոցների հրապարակումներից։

Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը պատրաստվում է նոյեմբերի 18-ին Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովում հայտարարելու ռուս-ուկրաինական պատերազմը ներկա պայմաններում սառեցնելու իր ծրագրի մասին։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահի առաջարկը նախատեսում է Դոնբասի արեւելքում ապառազմականացված գոտու ստեղծում եւ այնտեղ միջազգային զորքերի տեղակայում։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա, «որպես զիջում Պուտինին», այն պետք է հետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցության քննարկումը առնվազն 10 տարով, գործակալությանը հայտնել են Էրդողանի ծրագրին ծանոթ աղբյուրները։

2024 թվականի հունիսին Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ-ում, առաջ քաշեց ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի իր պայմանները։ Նա Կիեւից պահանջել է ամբողջությամբ դուրս բերել զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններից, իսկ բռնազավթված տարածքները ճանաչել որպես ՌԴ շրջաններ։ Նաեւ Պուտինի խնդրանքով Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից, որին զուգահեռ պետք է հանվեն նաեւ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ռազմականացման քաղաքականությունն է Բաքվին ստիպել կրկնապատկել պաշտպանության ծախսերը․ Շարիֆով
հաջորդը
Իսրայելին պատասխան հարված հասցնելու Իրանի դիրքորոշումը չի փոխվել Թրամփի հաղթանակից հետո․ Իրանի ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն