• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները

aliq 10:43 | 19.11.2024
aliq 10:43 | 19.11.2024
iran

Եվրախորհուրդը եւ Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Իսլամական Հանրապետությունն աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում գործող ռազմականացված խմբավորումներին։ 

Ըստ մամուլի հաղորդագրության՝ ԵՄ պատժամիջոցները թիրախավորում են այն նավերն ու նավահանգիստները, որոնք օգտագործվում են իրանական անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների, ինչպես նաեւ տեխնոլոգիաների եւ բաղադրիչների տեղափոխման համար: Եվրոպական նավերին, մասնավորապես, արգելվում է որեւէ ծառայություն մատուցել, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք օգնություն են խնդրում։

Պատժամիջոցներ են սահմանվել իրանական «Islamic Republic of Iran Shipping Line» ընկերության տնօրեն Մոհամմադ Ռեզա Խիաբանիի, նրա ղեկավարած նավագնացության գծերի եւ երկու նավահանգիստների դեմ։ 

Սահմանափակումներ են ներդրվել նաեւ ռուսական բեռնափոխադրող «МГ-Флот», «ВТС-Брокер» եւ «Арапакс»  ընկերությունների նկատմամբ: Այդ ընկերությունների նավերը, ինչպես ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ, ներգրավված են Կասպից ծովով իրանական զենքի եւ զինամթերքի փոխադրմամբ, որոնք իրականացվում են ռուսական բանակին մատակարարելու նպատակով։ 

Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներն էլ ներառում են Իսլամական Հանրապետության ազգային ավիաընկերությունը՝ «Iran Air»-ը, կրկին «Islamic Republic of Iran Shipping Line Group»-ը, ինչպես նաեւ ռուսական «Порт Оля-3» բեռնատար նավը:

Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը վաղուց է, ինչ օգտագործում է իրանական արտադրության Shahed անօդաչու թռչող սարքերը, որոնք հետագայում սկսել են հավաքել նաեւ Թաթարստանի «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում։

2024 թվականի սեպտեմբերի սկզբին արեւմտյան լրատվամիջոցները հայտնեցին նաեւ, որ Իրանը Ռուսաստանին է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Sky News-ը հրապարակել էր նավի արբանյակային լուսանկարները, որ ենթադրաբար 220 հատ «Fatah-360» հրթիռ է տեղափոխել Աստրախանի շրջանի Օլյա նավահանգիստ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական է տվել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան
հաջորդը
ԱՄՆ-ը Կիեւին թույլատրել է խոցել ՌԴ տարածքում մինչեւ 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին․ Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն