• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը հաստատել է ՌԴ միջուկային զսպման նոր դոկտրինը

aliq 14:06 | 19.11.2024
aliq 14:06 | 19.11.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքները հաստատելու մասին» հրամանագիրը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության հարթակում նոյեմբերի 19-ին։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել նույն օրը։

Թարմացված դոկտրինը ենթադրում է, որ միջուկային պատասխան հարվածների համար որպես պատճառ կարող է լինել «Ռուսաստանի Դաշնության եւ նրա դաշնակիցների դեմ ցանկացած ոչ միջուկային պետության կողմից միջուկային պետության աջակցությամբ իրականացվող ագրեսիան»։ Պատճառների շարքում նաեւ նշվում է, որ միջուկային հակահարված կարող է ՌԴ-ն հասցնել իր տարածքի դեմ իրականացվող զանգվածային օդային հարձակման դեպքում, եթե նույնիսկ կիրառվում են ոչ միջուկային միջոցներ, ինչպես, օրինակ՝ անօդաչու թռչող սարքեր։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ուկրաինային հեռահար հրթիռներով ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու Վաշինգտոնի տված թույլտվության եւ Մոսկվայի կողմից միջուկային զսպման դոկտրինի թարմացման հրապարակման հետ կապի մասին հարցին, նշել է, որ փաստաթուղթը ռուսական կողմը «հրապարակել է ժամանակին»։

«Նախագահի կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են ժամանակին։ Նախագահն ինքն է ասել, որ այս փոփոխությունների նախապատրաստումն արդեն ավարտական ​​փուլում է»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՌԴ միջուկային զսպման դոկտրինը Պուտինը առաջարկել է թարմացնել սեպտեմբերի 25-ին՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Այդ ժամանակ Պեսկովն էլ, մեկնաբանելով ՌԴ նախագահի առաջարկը, նշել էր, որ այդպիսի փոփոխությունները Արեւմուտքը պետք է դիտարկի որպես «որոշակի ազդանշան»։

Նշենք նաեւ, որ Պուտինը Ռուսաստանի միջուկային դոկտրինի վերանայված տարբերակը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքի խորքում հարձակումներ իրականացնելու համար ամերիկյան հեռահար ATACMS հրթիռները կիրառելու թույլտվությունից ուղիղ երկու օր անց:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն վետո է դրել Սուդանում հրադադարի կոչ անող ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի վրա
հաջորդը
Լիբանանը եւ «Հեզբոլլահ»-ը ընդունել են Իսրայելի հետ հրադադարի հաստատման մասին ԱՄՆ վերջին առաջարկները․ Reuters

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն