• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջին անգամ կիրառել է ATACMS հրթիռները՝ ՌԴ տարածքին հարվածելու համար

aliq 16:20 | 19.11.2024
aliq 16:20 | 19.11.2024
rockets Urkaine

Ուկրաինացի զինվորականները հարձակվել են Ռուսաստանի Բրյանսկի մարզի Կարաչեւ քաղաքի մոտ գտնվող զինամթերքի պահեստի վրա՝ օգտագործելով ԱՄՆ մատակարարած ATACMS հրթիռները, գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրին։

Նման տեղեկություն, կրկին անանուն աղբյուրին հղումով, հաղորդում է «Цензор.нет» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոյեմբերի 19-ի առավոտյան պաշտոնապես հայտարարել է Բրյանսկի մարզում զենքի պահեստի վրա հարձակման մասին։ Այդ հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ զենք է օգտագործվել հարվածելու համար։

Միեւնույն ժամանակ ուկրաինական «24 հեռուստաալիքը» հայտնում է, որ գլխավոր շտաբը «այդ հարվածի վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում»։

Կարաչեւի մոտ տեղակայված է հրթիռային եւ հրետանային գլխավոր վարչության 67-րդ զինանոցը։ Տեղի լրատվականները գրում են, որ հարակից շրջանների բնակիչները համացանցում գրել են ամբողջ գիշեր շարունակվող պայթյունների մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Ինչպես նշում է The New York Times-ը, Վաշինգտոնի այս որոշումը պայմանավորված է Կուրսկում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանն ի պատասխան։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Բրայան Նիկոլսն էլ այսօր՝ նոյեմբերի 19-ին, փաստացի հաստատել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային թույլատրել է հարձակվել Ռուսաստանի տարածքի խորքերում տեղակայված թիրախների վրա՝ օգտագործելով ATACMS հրթիռները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը
հաջորդը
Բալթիկ ծովի հատակով անցնող մալուխը կարող է վնասվել դիվերսիայի հետեւանքով․ Գերմանիայի պաշտպանության նախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն