• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միրզոյանը եւ Բերբոքը քննարկել են տարածաշրջանային եւ երկկողմ հարցեր

aliq 22:45 | 19.11.2024
aliq 22:45 | 19.11.2024
Արարատ Միրզոյան եւ Անալենա Բերբոք

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 19-ին Երեւան կատարած այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարարությունում հանդիպել է նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը, «որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, երկկողմ համագործակցության խորացման փոխադարձ հետաքրքրության վրա»: Նաեւ ընդգծվել է ներկայիս զարգացումների պայմաններում առավել սերտ փոխգործակցության, համագործակցության կարեւորությունը:

«Տիկի՛ն նախարար, հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ Երեւանում: Միշտ ուրախ եմ ձեզ տեսնելու՝ քննարկելու համաշխարհային օրակարգին եւ մեր տարածաշրջանին առնչվող հարցեր, ինչպես նաեւ մեր հարաբերությունները Գերմանիայի հետ, Հայաստան—ԵՄ գործընկերությունը եւ մեր հարաբերությունների խորացումը: Կան բազմաթիվ գործիքներ, մեխանիզմներ եւ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք ՀՀ—ԵՄ հարաբերությունների մասով, եւ այստեղ ձեր ներդրումը շատ կարեւոր է»,-հանդիպման բացմանը ասել է ՀՀ արտգործնախարար Միրզոյանը։

Բերբոքը եւ Միրզոյանը հանգամանալից քննարկել են ՀՀ—ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով վերջին ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ համագործակցության խորացման հեռանկարներին:

ՀՀ եւ Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Միրզոյանը ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան—Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով պայմանագրի ստորագրման կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է ՀՀ կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաեւ ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարեւոր բաղադրիչ»,- ասվում է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությանեզրափակիչ հատվածում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը ծառայում է Նիկոլ Փաշինյանին. Վարդան Հարությունյան
հաջորդը
Զելենսկին ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է հեռահար ATACMS-ով ՌԴ Բրյանսկի մարզին հարվածելու տեղեկությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն