• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկին ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է հեռահար ATACMS-ով ՌԴ Բրյանսկի մարզին հարվածելու տեղեկությունները

aliq 10:31 | 20.11.2024
aliq 10:31 | 20.11.2024
Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հաստատել, որ ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտի վրա։ Այս մասին նրան հարցրել են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է РБК-Украина-ն։

«Ներողություն, առանց ավելորդ մանրամասների։ Ուկրաինան ունի հեռահար հնարավորություններ, ունի սեփական արտադրության հեռահար անօդաչու սարքեր։ Մենք այժմ ունենք հեռահար «Նեպտուններ» եւ ո՛չ մեկ հատ, եւ այժմ մենք ունենք ATACMS: Մենք այդ ամենը օգտագործելու ենք»,- ասել է Զելենսկին։ 

Հիշեցնենք, որ РБК-Украина-ն, հղում կատարելով աղբյուրներին, նախօրեին հայտնել էր, որ նոյեմբերի 19-ի գիշերը ուկրաինացի զինվորականները ATACMS հրթիռների կիրառմամբ հարձակվել են Բրյանսկի շրջանի Կարաչեւ քաղաքի մոտ գտնվող զինամթերքի պահեստի վրա։ Այսպիսով՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջին անգամ օգտագործել էր ամերիկյան հեռահար հրթիռները՝ Ռուսաստանի տարածքը թիրախավորելու համար։ Սակայն ուկրաինական բանակի Գլխավոր շտաբը այն չի հաստատել։ 

Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը 6 հեռահար ATACMS հրթիռներով հարձակվել են Բրյանսկի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի վրա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Ինչպես նշում է The New York Times-ը, Վաշինգտոնի այս որոշումը պայմանավորված է Կուրսկում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանն ի պատասխան։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Բրայան Նիկոլսն էլ նոյեմբերի 19-ին փաստացի հաստատել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային թույլատրել է հարձակվել Ռուսաստանի տարածքի խորքերում տեղակայված թիրախների վրա՝ օգտագործելով ATACMS հրթիռները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանը եւ Բերբոքը քննարկել են տարածաշրջանային եւ երկկողմ հարցեր
հաջորդը
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՀՀ ներքին գործերի նախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն