• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ն չի թարմացնի իր միջուկային դոկտրինը ի պատասխան Ռուսաստանի․ Սպիտակ տուն

aliq 11:25 | 20.11.2024
aliq 11:25 | 20.11.2024

ԱՄՆ-ն մտադիր չէ փոխելու իր միջուկային դոկտրինը՝ ի պատասխան Ռուսաստանի իրականացրած վերաթարմացումների։ Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Մեզ չի զարմացնում Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ նա թարմացնում է իր միջուկային դոկտրինը։ Նա մի քանի շաբաթվա ընթացքում ուղարկել էր համապատասխան ազդանշաններ։ Չգտնելով փոփոխություններ Ռուսաստանի միջուկային ուժերի կազմաձեւում՝ մենք պատճառ չենք տեսնում փոխելու մեր միջուկային ուժերի կազմաձեւումը կամ փոխելու միջուկային դոկտրինը՝ ի պատասխան Ռուսաստանի այսօրվա հայտարարությունների»,- ասվում է հայտարարության տեքստում։ 

Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգխը։ Նա Կրեմլի հայտարարություններն անվանել է «անպատասխանատու հռետորաբանություն»՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները որեւէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառելու Ուկրաինայում, հետեւաբար Վաշինգտոնը «միջուկային դիրքորոշումը փոխելու կարիք չի տեսնում»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքները հաստատելու մասին» հրամանագիրը։ 

Թարմացված դոկտրինը ենթադրում է, որ միջուկային պատասխան հարվածների համար որպես պատճառ կարող է լինել «Ռուսաստանի Դաշնության եւ նրա դաշնակիցների դեմ ցանկացած ոչ միջուկային պետության կողմից միջուկային պետության աջակցությամբ իրականացվող ագրեսիան»։ Պատճառների շարքում նաեւ նշվում է, որ միջուկային հակահարված կարող է ՌԴ-ն հասցնել իր տարածքի դեմ իրականացվող զանգվածային օդային հարձակման դեպքում, եթե նույնիսկ կիրառվում են ոչ միջուկային միջոցներ, ինչպես, օրինակ՝ անօդաչու թռչող սարքեր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատումը
հաջորդը
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն