• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինան չի կարող տասնյակ հազարավոր մարդկանց կորցնել՝ Ղրիմը վերադարձնելու համար․ Զելենսկի

aliq 10:28 | 21.11.2024
aliq 10:28 | 21.11.2024
Zelensky

Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում՝ կարծիք հայտնելով, որ Ղրիմի վերամիավորումը հնարավոր կարող է լինել դիվանագիտական ճանապարհով։ 

Ամերիկյան հեռուստաալիքի լրագրողը Ուկրաինայի նախագահին հարցրել է, թե արդյոք օկուպացված տարածքների մի մասը կարող է մնալ Ռուսաստանի վերահսկողության ներքո՝ որպես զինադադարի համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի մաս: 

Նշյալ հարցին ի պատասխան Զելենսկին նշել է․ «Իրավականորեն չեն կարող Ուկրաինայի որեւէ օկուպացված տարածք ճանաչել որպես ռուսական։ Խոսքն այդ թվում այն տարածքների մասին է, որոնք [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը օկուպացրել է 2014 թվականից՝ մինչ լայնամասշտաբ ներխուժումը։ Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, սա չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ դեռ այնպիսի ուժ չունենք, որպեսզի զենքը ձեռքներիս Պուտինին հետ շպրտենք 1991 թվականի գիծ»։ 

Լրագրողը  Ուկրաինայի նախագահին նաեւ հարցրել է, թե արդյոք նա պատրաստ է հրաժարվելու Ղրիմից հանուն խաղաղության համաձայնագրի՝ «վերջ դնելու այս պատերազմին եւ դադարեցնելու արյունահեղությունը Եվրոպայում»։ 

«Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական ​​ճանապարհով վերադարձնելու Ղրիմը։ Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը վատնել, որպեսզի նրանք զոհվեն Ղրիմը վերադարձնելու համար։ Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է Զելենսկին։

Ղրիմը դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու մասին Ուկրաինայի նախագահը խոսել է դեռ 2022 թվականի սեպտեմբերին։ «Ուկրաինայում մարդիկ ավելի շատ են աջակցում այդ խնդրի լուծման դիվանագիտական ​​ճանապարհին»,- հայտարարել էր այդ ժամանակ Ուկրաինայի նախագահը։ Միեւնույն ժամանակ, այլ մեկնաբանություններում նա նշել էր, որ Կիեւը Մոսկվայի հետ բանակցություններին պատրաստ կլինի, երբ Ուկրաինայի զինված ուժերը հասնեն 1991 թվականի սահմաններին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նացիզմի հերոսականացման դեմ «պայքարն» ու հայ-ռուսական հարաբերությունները
հաջորդը
Բաքվի եւ Անկարայի միջեւ տրանսպորտային ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է․ Ուրալօղլու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն