• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն մարտական պայմաններում ոչ միջուկային բալիստիկ հրթիռ է փորձարկել Ուկրաինայում․ Պուտին

aliq 11:04 | 22.11.2024
aliq 11:04 | 22.11.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիներին հղած ուղերձում հայտարարել է ոչ միջուկային մարտագլխիկ կրող բալիստիկ հրթիռով Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի ռազմարդյունաբերական օբյեկտին հարվածելու մասին։

Ըստ նրա՝ ռուս զինվորականները փորձարկել են միջին հեռահարության նորագույն բալիստիկ հրթիռներից մեկը՝ «Օրեշնիկը» (Орешник), որը եղել է Ռուսաստանի տարածքի խորքերին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից հեռահար «Storm Shadow» եւ ATACMS հրթիռների կիրառմամբ հարվածներ հասցնելու թույլտվության պատասխանը։

«Մարտական ​​պայմաններում փորձարկվել է ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռային համակարգերից մեկը, այս դեպքում՝ ոչ միջուկային գերձայնային սարքավորումներով հագեցած բալիստիկ հրթիռով։ Մեր մասնագետներն այն անվանել են «Օրեշնիկ»։ Փորձարկումները հաջող են անցել, արձակման նպատակին հասել ենք։ Ուկրաինայի տարածքում՝ Դնեպրոպետրովսկ քաղաքում, ավերվել է Խորհրդային Միության ժամանակներից ի վեր ամենամեծ եւ հայտնի արդյունաբերական համալիրներից մեկը, որն այսօր արտադրում է հրթիռային տեխնոլոգիա եւ այլ զինատեսակներ»,- հայտարարել Ռուսաստանի նախագահը։

Պուտինի խոսքերով՝ ռուսական միջին եւ փոքր հեռահարության հրթիռների հետագա տեղակայման հարցը կախված կլինի ԱՄՆ-ի եւ նրա «արբանյակների» գործողություններից։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ բալիստիկ հրթիռով հարվածը հաջորդում է նոյեմբերի 19-ին ամերիկյան արտադրության ATACMS, իսկ նոյեմբերի 21-ին բրիտանական «Storm Shadow» թեւավոր հրթիռներով ՌԴ  Բրյանսկի եւ Կուրսկի մարզերի  ռազմական օբյեկտներին ուկրաինական կողմի հասցրած հարվածներից հետո։

Պուտինը հաստատել է, որ Բրյանսկի մարզում պահեստի վրա հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել, բայց դա զոհերի եւ ավերածությունների չի հանգեցրել։

Իսկ օգոստոսին Կուրսկի մարզի տարածք ներխուժած ուկրաինական բանակի ստորաբաժանումների դեմ գործողություններ իրականացնող «Հյուսիս» ռուսական զորքերի հրամանատարական կետին հասցված հարվածի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, որոնք հիմնականում եղել են օբյեկտի արտաքին անվտանգության ապահովման ստորաբաժանումների եւ սպասարկման անձնակազմից։

«Կառավարման կենտրոնի հրամանատարական եւ օպերատիվ անձնակազմը չի տուժել եւ շարունակում է մշտական ռեժիմով իրականացնել մեր զորքերի գործողությունների ղեկավարումը՝ ուղղված Կուրսկի մարզում հակառակորդի ստորաբաժանումները ոչնչացնելուն եւ դուրս մղելուն»,- հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի շնորհիվ հակառակորդի նպատակները «ակնհայտորեն չեն իրագործվել»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «Օրեշնիկի» փորձարկումները, ասել է, որ Ռուսաստանը «Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով» ԱՄՆ-ին տեղեկացրել է արձակման մասին։ Պեսկովը միեւնույն ժամանակ պարզաբանել է, որ միջմայրցամաքային հրթիռների արձակման նախազգուշացում չի եղել, ինչը պահանջվում էր երկու երկրների միջեւ պայմանավորվածությունների համաձայն, քանի որ «Օրեշնիկը» միջին հեռահարության հրթիռ է։

Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգխը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանից ծանուցում է ստացել «Օրեշնիկի» արձակումից անմիջապես առաջ։ Սինգխը նաեւ նշել է, որ Վաշինգտոնը չի փոխել իր մոտեցումները Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայման հարցում ռուսական գերձայնային հրթիռի փորձարկումից հետո։

Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռն էլ իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին՝ անկախ Ռուսաստանի գործողություններից։ «Մեզ կանգնեցնել հնարավոր չէ։ Մենք կշարունակենք ուկրաինացիներին տրամադրել այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է»,- ասել է Ժան Պիեռը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ որոշումները պարտադիր են կատարման համար․ Բորել
հաջորդը
Վիլսոնի Իրավարար վճիռը եւ Բաքվում ձեւավորված Հայհեղկոմը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն