• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնի համար Մեթ Գետցի հրաժարականից հետո առաջադրել է Փեմ Բոնդիին

aliq 11:33 | 22.11.2024
aliq 11:33 | 22.11.2024
Դոնալդ Թրամփ եւ Փեմ Բոնդի

ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսական Մեթ Գետցը պաշտոնապես հանել է իր թեկնածությունը գլխավոր դատախազի եւ Արդարադատության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից, որի համար նրան առաջադրել էր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

Գետցը, որը կասկածվում է թմրանյութերի կիրառման եւ թրաֆիքինգի մեջ մասնակցություն ունենալու մեջ, հայտարարել է, որ եթե նշանակվեր այդ պաշտոնում, ապա այն շեղող հանգամանք կարող էր դառնալ Թրամփի նոր վարչակազմի ձեւավորման համար։ Նա կարծում է, որ Վաշինգտոնում երկարատեւ տարաձայնությունների ժամանակ չկա, իսկ Արդարադատության դեպարտամենտը պետք է պատրաստ լինի աշխատելու Թրամփի նախագահության առաջին իսկ օրվանից։

«Ես մշտապես հպարտ կլինեմ, որ նախագահ Թրամփն ինձ առաջադրեց այս պաշտոնում եւ վստահ եմ, որ նա կփրկի Ամերիկան»,- ասել է Գետցը։

Արդարադատության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնի համար Թրամփի նոր թեկնածուն դարձել է 2011-2019 թվականներին Ֆլորիդայի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած 59-ամյա Փեմ Բոնդին։

2019-ին իշխանության չարաշահման մեղադրանքների պատճառով Թրամփի առաջին իմպիչմենտի ժամանակ Բոնդին եղել է նրա փաստաբաններից մեկը։ Նա նաեւ Թրամփին աջակցել է մյուս քրեական գործերի ժամանակ եւ քննադատել է այդ գործերը վարած դատախազներին։

Ըստ Politico-ի՝ Թրամփի վարչակազմի նախկին աշխատակիցների ստեղծած America First քաղաքականության ինստիտուտում Բոնդին նաեւ զբաղեցնում է օրենքի եւ արդարադատության հարցերով բաժնի համանախագահի պաշտոնը։

Truth Social-ում Թրամփը գրել է, որ Բոնդիին երկար տարիներ է, ինչ ճանաչում է։ Նորընտիր նախագահի գնահատմամբ որպես դատախազ նա «շատ կոշտ է հանցավորության հարցում», եւ հենց նրա օրոք փողոցներն անվտանգ են դարձել ֆլորիդացիների համար։ Նա նաեւ նշել է, որ Բոնդին աշխատել է դադարեցնել ֆենտանիլ տեսակի թմրանյութերի առեւտուրը:

«Չափազանց երկար ժամանակ կուսակցականացված արդարադատության նախարարությունը որպես զենք է ծառայել իմ եւ մյուս հանրապետականների դեմ, այդպես այլեւս չի լինի։ Փեմը արդարադատության նախարարությունը կվերաուղղորդի դեպի իր հիմնական խնդիրներ՝ դեպի հանցագործության դեմ պայքարին եւ Ամերիկան ​​նորից անվտանգ դարձնելուն»,- գրել է Թրամփը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վիլսոնի Իրավարար վճիռը եւ Բաքվում ձեւավորված Հայհեղկոմը
հաջորդը
ՀՀ-ն անթույլատրելի է համարում Լիբանանում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն