• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

COP29-ի ավարտին կլիմայի ֆինանսավորման համաձայնագրի նոր նախագիծ է ներկայացվել

aliq 17:54 | 22.11.2024
aliq 17:54 | 22.11.2024
Cop-29 Բաքու

COP29-ի նախագահությունը Ադրբեջանում ընթացող համաժողովի վերջին ժամերին հրապարակել է կլիմայական ծրագրերի ֆինանսավորման նոր նախագիծը։ Դրանով հարուստ երկրներին առաջարկվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար զարգացող երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը մինչեւ 2035 թվականը յուրաքանչյուր տարվա համար հասցնել 250 միլիարդ դոլարի՝ նախկին 100 միլիարդի փոխարեն։

Հիշեցնենք, որ COP29-ի օրակարգի ամենակարեւոր կետը կլիմայական ծրագրերի ֆինանսավորման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար հարուստ երկրների կողմից զարգացող երկրներին ՄԱԿ-ի հաշվարկներով տարեկան մինչեւ մեկ տրիլիոն դոլար հատկացնելու շուրջ համաձայնության հարցն է:

«COP29-ի նախագահությունն իր առջեւ նպատակ է դրել մեկ տարվա ընթացքում հասնելու արդար եւ հավակնոտ նոր  ֆինանսավորման՝ հաշվի առնելով կողմերի կարիքներն ու առաջնահերթությունները: Մինչ առավոտ ծավալուն խորհրդակցություններ ենք անցկացրել։ Մենք բոլոր խմբերին հնարավորություն ենք տվել իրենց տեսակետներն արտահայտելու նախօրեին մեր տարածած տեքստի նախագծի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնել կառուցողական մասնակցության համար։ Հաշվի առնելով խորհրդակցությունների ընթացքում արտահայտված տեսակետները՝ հրապարակել ենք նոր տեքստ»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Նոյեմբերի 21-ին մերժվել էր Ադրբեջանի ներկայացրած նախագծի տեքստը՝ դրա անորոշության պատճառով։ Տեքստում հստակեցված չի եղել, թե որքան են հարուստ երկրները պատրաստ վճարելու զարգացող երկրներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայրամովը Բերբոքի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում առկա խնդիրները
հաջորդը
Փարիզն ի գիտություն է ընդունում Նեթանյահուին եւ Գալանտին ձերբակալելու ՄՔԴ որոշումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն