• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն Եմենի հարյուրավոր քաղաքացների է հավաքագրել ուկրաինական ճակատ ուղարկելու համար․ Financial Times

aliq 11:15 | 25.11.2024
aliq 11:15 | 25.11.2024
Iran boosting Yemeni Houthis with Syrian fighters

Ռուսական բանակը հարյուրավոր եմենցիների է հավաքագրել Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով եմենցի վարձկաններին։ 

Պարբերականի փոխանցմամբ նրանց աշխատանք են խոստացել Ռուսաստանում՝ բարձր աշխատավարձով եւ ՌԴ քաղաքացիությամբ։ Այս խոստումները հավաքած տվել էին Եմենի «Անսար Ալլահ» կամ, ինչպես հայտնի է, հութիների շարժման հետ համագործակցող ռուսական մի ընկերությունից։

Զրուցակիցները Financial Times-ին պատմել են, որ երբ եմենցիները ժամանել են Ռուսաստան, նրանց ստիպել են պայմանագրեր կնքել պաշտպանության նախարարության հետ, որից հետո ուղարկել են ուկրաինական ճակատներ՝ պատերազմին մասնակցելու համար։ 

Պարբերականը ենթադրում է, որ եմենցիների հավաքագրումը սկսվել է այս տարվա հուլիսին։ Նման ենթադրության համար հիմք եղել է լրագրողների մոտ հայտնված այդպիսի պայմանագրերից մեկը, որի վրա նշված է «հուլիսի 3» ամսաթիվը։ Նշվում է, որ փաստաթղթի վրա առկա է նաեւ պայմանագրայինների հավաքագրման Նիժնի Նովգորոդի կենտրոնի ղեկավարի ստորագրությունը։ 

Հավաքագրված եմենցիներց մեկը՝ Նաբիլը, պատմել է, որ մոտ 200 եմենցիներից բաղկացած խմբի հետ Մոսկվա ժամանել է սեպտմբերին եւ ուղարկվել ռազմաճակատ։ Նրա խոսքերով՝ իր խմբից շատերը փորձառու զինվորականներ են եղել, բայց եղել են նաեւ ոմանք, ովքեր ռազմական պատրաստություն չեն ունեցել։ Նաբիլը պնդում է, որ իրեն գայթակղել են Ռուսաստանում «անվտանգության» եւ «ճարտարագիտության» ոլորտներում շահութաբեր աշխատատեղերի խոստումով։ Նրա խոսքերով՝ վաստակած գումարը ուղղելու էր ուսումն ավարտելուն։ 

FT-ի մեկ այլ զրուցակից՝ Աբդուլլահը, պատմել է, որ անօդաչու սարքերի արտադրության մեջ աշխատելու համար իրեն խոստացել են միանվագ վճարել 10 հազար դոլար եւ ամսական երկու հազար դոլար աշխատավարձ։ Սեպտեմբերի 18-ին ժամանելով Մոսկվա՝ նրան այլ եմենցիների հետ օդանավակայանից տեղափոխել են Մոսկվայից հինգ ժամ հեռավորության վրա գտնվող որոշակի հաստատություն։ Երբ նրանք հրաժարվել են պայմանագրերը ստորագրելուց, այնտեղ գտնվող տղամարդկանցից մեկը ատրճանակով կրակել է նրանց գլխավերեւում, պնդում է Աբդուլլահը։

Այնուհետեւ նրանց տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման, անցկացրել պարզ զինվորական պատրաստություն եւ ուղարկել Ռոստովի մերձակայքում գտնվող ռազմաբազա։ Աբդուլլահը պնդում է, որ խմբից շատերը, որոնց հետ նա եղել է, մահացել են Ուկրաինայում: Նա պարբերականին նշել է, որ իրենց պատերազմի են տարել «մարդկանց առեւտրով զբաղվող խարդախները»:

Մարտին Հնդկաստանի հետախուզական ծառայությունները նույնպես հայտարարել էին, որ «մարդկանց թրաֆիքինգի խոշոր ցանց» են բացահայտել, որը խաբեությամբ հավաքագրում է երիտասարդ տղամարդկանց եւ ուղարկում Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար: Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ռուսական բանակից ազատել խաբեությամբ հավաքագրված Հնդկաստանի քաղաքացիներին։ Ավելի ուշ Դելին հայտարարեց, որ երկրի 120 քաղաքացի է ազատվել ռուսական բանակից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկարան կշարունակի նպաստել խաղաղության գործընթացներին․ Էրդողան
հաջորդը
Իսրայելը եւ «Հեզբոլլահը» մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը․ CNN

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն