• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Ֆրանսիայի դեսպանը արձագանքո՞ւմ է Փաշինյանին

aliq 11:06 | 26.11.2024
aliq 11:06 | 26.11.2024
Նիկոլ Փաշինյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում հրապարակել է Արեւմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը, որը գտնվում է Իրանի տարածքում։ Հրապարակած նկարին կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»։

Նման հրապարակումը արտառոց եւ հետաքրքրական է այն առումով, որ դրանից առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում «Արեւմտյան Հայաստան» եւ «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունները նույն հարթության մեջ էր դիտարկել՝ նշելով, որ դրանց դիտարկումն ու օգտագործումը փոխադարձորեն կարող է գրգռել։

«Հիմա մենք ինչքան նեղվում ենք եւ շատ ծանր ենք տանում եւ պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք «Արեւմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ ոնց որ ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին է գրգռում»,- հայտարարեց վարչապետը:

Միանշանակ, Փաշինյանը հերթական անգամ փորձում է ներքաղաքական խոսույթում վտանգավոր թեզ շրջանառել, որը կարող է ոչ ընկալելի լինել նաեւ միջազգային տարբեր դերակատարների համար։ Եթե նմանատիպ քննարկումներ լինեին փորձագիտական եւ հասարակական որոշ շրջանակներում, միանգամայն, դրա ազդեցությունն ու ուղերձը լիովին այլ կլիներ, սակայն պետական քաղաքականություն իրականացնողի կողմից ոչ միանշանակ եւ չփաստարկված թեզերի շրջանառումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի առանց այն էլ խոցված միջազգային դիրքավորման վրա։

Դեսպանի այս հրապարակումից հետո շատերը սկսեցին պնդել, որ Ֆրանսիան սրանով ցույց է տվել Փաշինյանին, որ ոչ համարժեք երեւույթները կշեռքի նժարներին դնելն ու դրանք հավասարեցնելը չի հանդուրժվելու։ Այնուամենայնիվ, հարցը մնում է դեռեւս օդում առկախված՝ արդյո՞ք դեպանը արձագանքում էր Փաշինյանին, թե՞ ոչ։ Իրականում դժվար է միանշանակ պնդել, որ դեսպանի հրապարակման թիրախը հենց Փաշինյանն է՝ հաշվի առնելով նաեւ մի շարք կարեւոր հանգամանքներ։

⦁ Նախ՝ հայ-ֆրանսիական հարաբերություններում միմյանց դիրքորոշումները ներկայացնելու ամենատարբեր պաշտոնական խողովակներ կան, իսկ հրապարակային նման արձագանքը հատուկ չէ տասնամյակներ շարունակ ձեւավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների տրամաբանությանն ու ավանդույթներին։

⦁ Երկրորդ՝ պաշտոնական Բաքվի եւ Փարիզի հարաբերությունները լարվածության բավականին բարձր մակարդակի վրա են։ Մասնավորապես, COP29 կլիմայական գագաթնաժողովի ընթացքում Ալիեւը քննադատության էր ենթարկել Մակրոնի կառավարությանը։ Իր հերթին պաշտոնական Փարիզը մեղադրանքներ է հնչեցնում Ադրբեջանի հասցեին՝ Ֆրանսիայի դեմ ապատեղեկատվական արշավներ մշակելու եւ իրականացնելու համար։ Նման պայմաններում առավել շատ հավանական է, որ դեսպանի հրապարակումը ֆրանս-ադրբեջանական հիբրիդային պատերազմի հերթական դրսեւորումն է, եւ, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի հարցազրույցն ու վերջինիս օգտագործած ձեւակերպումները որեւէ առնչություն չունեն դրա հետ։

⦁ Երրորդ՝ արդեն իսկ պարզ է, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման գործում կարեւոր դեր է խաղացել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դիրքորոշումը։ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր բազմիցս ադրբեջանական եւ ռուսական կողմի ներկայացուցիչները փորձել են առաքելության «վտանգավորության» մասին խոսույթում մասնակից դարձնել նաեւ Իրանին։ Այնինչ Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը առ այն, որ ՌԴ-ն եւ Իրանը Հարավային Կովկասում դաշնակիցներ չեն, եւ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տպավորությունը, որ Իրանը Հայաստանի բարեկամն է եւ կարծես թե դեմ չէ դիտորդական առաքելության գործունեությանը, գալիս են համոզելու, որ դեսպանի շուրթերով Ֆրանսիան հերթական անգամ ցույց է տալիս իր աջակցությունը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության օրակարգին։ Պետք չէ խուսափել նաեւ ասելուց, որ տարածաշրջանում սահմանների անխախտելիության, միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման սկզբունքների շուրջ կա կոնսենսուս թե՛ Ֆրանսիայում, թե՛ Իրանում։

Այսպիսով, այս հանգամանքը օգտագործելով, ֆրանսիական կողմը հայելային քաղաքականություն է վարում Ադրբեջանի դեմ՝ մասնավորապես խաղալով Իրան-Ադրբեջան հարաբերությունների «նուրբ թելերի» վրա, ինչպես դա անում է Ադրբեջանը Նոր Կալեդոնիայում։ Նշենք, որ Ֆրանսիան մեղադրել է Ադրբեջանին աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում իր խաղաղօվկիանոսյան տարածքում՝ Նոր Կալեդոնիայում, քաղաքական միջամտություն ցուցաբերելու՝ մասնավորապես անկախական շարժումների աջակցելու համար։

Չնայած այս հանգամանքներին՝ բնավ բացառված չէ, որ դեսպանի հրապարակումը նաեւ արձագանք է Փաշինյանին, հատկապես այն պարագայում, որ վերջինիս թույլ տված մանիպուլյատիվ պնդումը հեռու է իրականությունից եւ միտում ունի արդարացնելու Հայաստանի անգործությունը «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջազգային շրջանառությունը կանխարգելելու առումով։

Յուրի Մովսեսյան
PoliticON փոդքասթի համահեղինակ, հանրային քաղաքականության եւ կառավարման մասնագետ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը հաստատել է, որ Կիեւին թույլատրել է ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքին
հաջորդը
Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ-ի նախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն