• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ եւ Լեհաստանի նախագահները կքննարկեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

aliq 12:24 | 26.11.2024
aliq 12:24 | 26.11.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա եւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահականում ընդունել է նախօրեին Երեւան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։ Լեհական կողմի փոխանցմամբ՝ նախագահներն առանձնազրույց են անցկացրել, որին կհաջորդի նաեւ ընդլայնված կազմով հանդիպումը։ Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման, ի թիվս այլ հարցերի, լինելու է տարածաշրջանային իրավիճակը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը։ 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը շարունակվում է, եւ մենք հուսով ենք, որ այն շուտով կավարտվի։ Երկու շաբաթ առաջ նախագահը Բաքվում էր՝ COP29 համաժողովին, հանդիպեց Ադրբեջանի նախագահի հետ եւ քննարկեց նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը եւ խաղաղ գործընթացը։ Հիմա եկել է հայկական կողմի հետ խոսելու ժամանակը»,- ​​Վարշավայից մեկնելուց առաջ լրագրողներին ասել էր Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակը։

Նա նաեւ նշել էր, որ Դուդայի այցի ընթացքում կքննարկվեն նաեւ «Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանի ագրեսիվ, կայսերական քաղաքականությունը» եւ վերջինիս նկատմամբ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությունը։ 

Քննարկման թեմաները վերաբերելու են նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի երկկողմ հարաբերություններին։ Բացի այդ՝ նախագահները կքննարկեն նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ 2025 թվականի հունվարից ԵՄ խորհրդում նախագահությունը Լեհաստանին անցնելու ֆոնին։

«Հունվարից Լեհաստանը սկսում է իր նախագահությունը ԵՄ խորհրդում, եւ բաց դռների քաղաքականությունն ու ԵՄ ընդլայնումը Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից են։ Հայաստանը չի ձգտում անդամակցելու ԵՄ-ին, սակայն վերջին տարիներին շատ ավելի բաց է դարձել Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցության համար, եւ Լեհաստանի նախագահությունը կամրապնդի այդ միտումը»,- ասել էր Մեսկո Պավլակը։

Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալու այնքանով, որքանով ԵՄ-ն հնարավոր կհամարի։ 

Նշենք նաեւ, որ Լեհաստանի նախագահ Դուդան այսօր նաեւ հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ-ի նախագահ
հաջորդը
Վաշինգտոնը նույնպես հաստատում է․ Իսրայելը, Լիբանանը եւ «Հեզբոլլահը» մոտ են հրադադարի հաստատմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն