• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լավրովի պնդմամբ Արեւմուտքը Վրաստանում գունավոր հեղափոխություն է նախապատրաստում

aliq 15:38 | 26.11.2024
aliq 15:38 | 26.11.2024

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Արեւմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում։

«Հավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում, լարվածության օջախներ ստեղծում եւ չի խորշում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներ կիրառելուց, որը ներառում է լայնածավալ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչեւ ուղղակի գունավոր հեղափոխությունների սանձազերծում, ինչպես հիմա փորձում են անել Վրաստանում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ հանդիպմանը։

Նույն հանդիպմանը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Վրաստանում գունավոր հեղափոխություն կազմակերպելու Արեւմուտքի փորձերը ձախողվելու են։

«Թբիլիսին այսօր կանգնած է գունավոր հեղափոխության հերթական փորձի առաջ, այսինքն՝ պետական հեղաշրջման փորձի առաջ։ Հուսանք, որ այն կձախողվի, ինչպես նախկինում ձախողվեցին Բելառուսն ու Ղազախստանը խարխլելու արեւմտյան ամբարտավան փորձերը»,- ասել է Նարիշկինը։

Նա հավելել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «հեռացել է ուլտրաազատական ​​օրակարգից եւ հանդես է եկել ի պաշտպանություն վրացական հասարակության ազգային շահերի, ավանդույթների եւ արժեքների»։

Վրաստանում նախորդ ամիս կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ էլ Նարիշկինը վստահություն էր հայտնել, որ Վրաստանի ժողովուրդը կկատարի «ճիշտ եւ ճշգրիտ ընտրություն»՝ չնայած Արեւմուտքի՝ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վարշավան պատրաստ է ցանկացած պահի օգնելու Երեւանին եւ Բաքվին՝ գտնելու խաղաղ լուծում․ Դուդա
հաջորդը
Աթենքը Երեւանին կփոխանցի ՀՕՊ համակարգեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն