• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի փոխարտգործնախարարը մեկնել է Օսլո՝ ԱՄՆ-ի հետ հավանական բանակցությունների մեկնարկի համար

aliq 13:18 | 27.11.2024
aliq 13:18 | 27.11.2024

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին մեկնել է Օսլո՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների մեկնարկի համար: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարիխթեգան» թերթը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։

Թերթի զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ուղիղ երկխոսություն ձեւավորելու համար հիմքեր ստեղծելու առաջարկով հանդես է եկել Նորվեգիան։ Միեւնույն ժամանակ կասկածներ կան, թե արդյոք կողմերը իսկապես պայմաններ կստեղծեն երկկողմ բանակցությունների համար։

Նորվեգիայում Իրանի նախկին դեսպան Աբդալռեզա Ֆարջիրադը թերթի հետ զրույցում նշել է, որ փոխնախարարը հրավիրվել է Օսլո՝ պարզելու, թե արդյոք Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության։ «Ըստ ամենայնի [ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ] Թրամփը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել Իրանի հետ: Նա շահագրգռված չէ Օմանի, Կատարի կամ Շվեյցարիայի միջոցով բանակցություններ վարելու։ Ըստ երեւույթին, նա ընտրել է նորվեգացիներին Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կապ ստեղծելու համար»,- ասել է նախկին դեսպանը։

Արտաքին քաղաքականության մեկ այլ վերլուծաբան եւ Հորդանանում Իրանի նախկին դեսպան Նոսրատոլա Տաջիկի կարծիքով Թեհրանը չպետք է հուսա, որ եվրոպական երկրները, հատկապես Եվրաեռյակը (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան), կդառնան արդյունավետ միջնորդներ Վաշինգտոնի հետ բանակցություններում։  «Իհարկե, որոշ դեպքերում նրանք կարող են դրական դեր խաղալ։ [․․․] Սակայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցությունների ընթացքում, երբ թվում էր, թե Իրանը եւ ԱՄՆ-ը մոտենում են, եվրոպացիներն անմիջապես նյարդայնանում էին»,- ասել է Տաջիկին։

Նոյեմբերի 24-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայը հայտնել էր, որ նոյեմբերի 29-ին Ժնեւում կհանդիպեն Իրանի եւ Եվրաեռյակի փոխարտգործնախարարները՝ քննարկելու Իսլամական Հանրապետության եւ եվրոպական երկրների երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող մի շարք հարցեր։ Ինչպես հաղորդում է Donya-e-Eqtesad թերթը, Մաջիդ Թախտ-Ռավանչին, որը կներկայացնի Իսլամական Հանրապետությունը բանակցություններում, Ժնեւ կատարելիք այցից առաջ կայցելի Օսլո, որտեղ պետք է հանդիպի նաեւ եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Վրացական երազանքը» նախագահի պաշտոնի համար առաջադրել է Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը
հաջորդը
ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում հրադադար հաստատելու պատրաստակամության մասին․ AFP

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն