• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու համար ՀՀ-ն համապատասխան նյութեր դեռ չի տրամադրել․ Զախարովա

aliq 11:12 | 28.11.2024
aliq 11:12 | 28.11.2024

Հայաստանը համաձայնել է Կապանում Ռուսաստանի հյուպատոսության բացմանը, սակայն համապատասխան քայլեր դեռ չի ձեռնարկել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հստակ ժամկետներ կան հյուպատոսության բացման համար, եւ որոնք են ձգձգման պատճառները։ 

«Հայկական կողմը սկզբունքային համաձայնություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Ռուսական կողմը գլխավոր հյուպատոսի համար  էկզեկվատուրա (հյուպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ, որը տրվում է ընդունող երկրի կողմից) է խնդրել։ Սպասում ենք պատասխանի։ Թե ինչու և որոնք են հայկական կողմից մեզ համապատասխան նյութեր չուղարկելու պատճառները, այդ հարցերով դիմեք Երևանին»,- ասել է Զախարովան։ 

Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Կապանում հյուպատոսության բացման հարցով Մոսկվան դիմել և ստացել է Երևանի համաձայնությունը։ 

Արդեն նոյեմբերի սկզբին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունն էր հավանություն տվել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ արտգործնախարարության առաջարկին։

«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,- ասվում էր այդ փաստաթղթում, որը ստորագրել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ 

Սա Հայաստանի տարածքում կարող է լինել Ռուսաստանի երկրորդ հյուպատոսությունը՝ Գյումրու հյուպատոսությունից հետո։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԱՏՄ հաջորդ նիստը ՌԴ-ում անցկացնելու մասին որոշումը կայացվել է դեռ մայիսի 8-ին անդամ երկրների որոշմամբ․ ՀՀ ԱԳՆ
հաջորդը
Կառավարությունը հաստատեց Էդուարդ Հակոբյանին ՊԵԿ-ի, իսկ Արթուր Պողոսյանին` ՔԿ-ի նախագահ նշանակելու որոշումները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն