• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիրիայի ապստամբական ուժերը հարձակման են անցել Ասադի բանակի դիրքերի ուղղությամբ

aliq 13:47 | 28.11.2024
aliq 13:47 | 28.11.2024
սիրիացի զինյալներ

Սիրիայի Իդլիբ նահանգում վերահսկողությունը պահպանող իսլամական ռազմականացված կազմավորումները, որոնք որոշ երկրներում համարվում են ահաբեկչական եւ աջակցություն են ստանում Թուրքիայից, լայնածավալ հարձակման են անցել Հալեպ նահանգի արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։

Հաղորդվում է, որ բախումների ընթացքում խմբավորումներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի բնակավայր, ինչպես նաեւ կառավարական բանակի ռազմավարական կարեւոր հենակետերից մեկը։ The New Arab-ի փոխանցմամբ՝ հարձակման նպատակը տեղահանված սիրիացի բնակչության «արժանապատիվ եւ անվտանգ» վերադաձի ապահովման համար վերահսկողության գոտու ընդարձակումն է։ 

Հարձակումն իրականացնող «Ջեյշ ալ-Իզա» խմբավորման խոսնակ Մուստաֆա Բաքքուրը Al-Araby Al-Jadeed-ին ասել է, որ գործողություններն անցկացվել են ի պատասխան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սիրիական բանակի եւ դաշնակից աշխարհազորային ուժերի կուտակումների եւ հյուսիսարեւմտյան շրջաններում իրականացրած հարձակումների:

Այս հարձակումներին ի պատասխան սիրիական եւ ռուսական բանակները սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել խմբավորումների դիրքերին։ 

Վերջին տվյալներով՝ հարձակվողները մոտենում են Ադնան քաղաքին, որը սիրիական բանակի պաշտպանական գծերի համար կարեւոր հանգույց է համարվում։ Այն գրավելուց հետո խմբավորումները կկարողանան գրավել Հրայտան եւ Քաֆր Համախ բնակավայրերը։ Դա նրանց թույլ կտա առաջ շարժվել դեպի Հալեպի հյուսիս-արեւմուտք։ 

Հաղորդվում է նաեւ, որ մարտական ​​պատրաստության են բերվել Իդլիբի հարակից Թել Ռիֆաթ եւ Մանբիջ քաղաքների մերձակայքում տեղակայված թուրքական հրետանային զորքերը։ Մեծ է հավանականությունը, որ թուրքական բանակն էլ հարձակում սկսի Սիրիայի դեմոկրատական ​​ընդդիմության քրդական ուժերի դիրքերի ուղղությամբ։ 

Տեղի ունեցողը կարող է դառնալ Սիրիայում քաղաքացիական պատերազմի վերջին տարիների ամենալուրջ սրացումներից մեկը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կառավարությունը հաստատեց Էդուարդ Հակոբյանին ՊԵԿ-ի, իսկ Արթուր Պողոսյանին` ՔԿ-ի նախագահ նշանակելու որոշումները
հաջորդը
Իրանը չի ձգտում, բայց եւ պատրաստ է լայնածավալ պատերազմի Իսրայելի դեմ․ Արաղչի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն