• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանի խորհրդարանը հաստատել է Կոբախիձեի կառավարության նոր կազմը

aliq 14:46 | 28.11.2024
aliq 14:46 | 28.11.2024
Վրաստանի խորհրդարանի շենքը

Վրաստանի խորհրդարանը 84 կողմ եւ 0 դեմ ձայներով հաստատել է Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարության կազմն ու առաջիկա չորս տարիների համար նախատեսված «Դեպի Եվրոպա՝ միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ եւ բարօրությամբ» ծրագիրը։

Նիստին մասնակցել են միայն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ չի մասնակցում նիստերին։

Այսպիսով՝ Վրաստանի նոր կառավարության կազմը կունենա հետեւյալ տեսքը․

  • Վարչապետ՝ Իրակլի Կոբախիձե,
  • Արտաքին գործերի նախարար՝ Մակա Բոճորիշվիլի,
  • Շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլի,
  • Արդարադատության նախարար՝ Անրի Օխանաշվիլի,
  • Կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար՝ Ալեքսանդրե Ծուլաձե,
  • Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար՝ Լեւան Դավիթաշվիլի,
  • Պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանի,
  • Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
  • Մշակույթի եւ սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձե,
  • Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձե,
  • Ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի,
  • Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձե,
  • Հաշտեցման եւ քաղաքացիական համագործակցության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի:

Նշենք, որ վրացական ընդդիմությունը հրաժարվել է ներկա խորհրդարանի լեգիտիմությունը ճանաչելուց  եւ հոկտեմբերի 26-ին անցկացված ընտրությունների արդյունքները բողոքարկում է երկրի Սահմանադրական դատարանում։ Որոշ իրավաբաններ եւ ընդդիմադիրներ կարծում են, որ մինչեւ դատարանի կողմից ընտրությունների հետ կապված հայցի քննության ավարտը պատգամավորների լիազորությունների ճանաչումն անօրինական է։

Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածում ասվում է, որ «այն անձի ազգանունը, որի՝ պատգամավոր ընտրվելու օրինականությունը բողոքարկվում է Վրաստանի Սահմանադրական դատարանում կամ Վրաստանի Գլխավոր դատարանում, չի ներառվում պատգամավորների լիազորությունները ճանաչող խորհրդարանի որոշման մեջ»։

Երկրի արեւմտյան գործընկերները չշնորհավորեցին «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ՝ կոչ անելով հետաքննել հնարավոր կեղծիքները եւ սպասելով, մասնավորապես, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) վերջնական զեկույցին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը չի ձգտում, բայց եւ պատրաստ է լայնածավալ պատերազմի Իսրայելի դեմ․ Արաղչի
հաջորդը
Բաքուն բողոքի նոտա է հղել Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին Դուդայի՝ Երասխ այցի առնչությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն