• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն բողոքի նոտա է հղել Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին Դուդայի՝ Երասխ այցի առնչությամբ

aliq 14:50 | 28.11.2024
aliq 14:50 | 28.11.2024
Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարություն է հրավիրվել Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեցիլոն։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դիվանագետին բողոքի նոտա է հղվել նախօրեին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Երասխ կատարած այցի եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ պարեկություն անելու առնչությամբ։

Ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ Ադրբեջանի արտգործնախարարությունը, Երասխ գյուղը կոչելով Քյարքի, այն որակել է «հայկական օկուպացիայի տակ գտնվող»։

«Հանդիպման ընթացքում բողոք է արտահայտվել, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, այցելելով հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջան՝ Քյարքի գյուղին հարող տարածք, որը դեռեւս Հայաստանի օկուպացիայի տակ է, Հայաստանում ԵՄ առաքելության հետ  մասնակցել է մեր երկրի դեմ իրականացվող քարոզչությանը»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Դրանում նաեւ նշվում է, որ ԵՄ առաքելությունն իբր օգտագործվել է որպես հակաադրբեջանական գործիք եւ խաթարում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության հաստատման հայտարարված նպատակները։

Ավելին՝ Բաքուն, Դուդայի այցը որակելով «սադրանք», հայտարարում է, որ այն հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին։

Նշենք նաեւ, որ նախօրեին էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածած հայտարարության մեջ Դուդայի այցը որակել էր «հեռադիտակային շոու» եւ սպառնացել դիրվանագիտական քայլեր ձեռնարկելու։

2023 թվականի փետրվարից Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմաններում պարեկության եւ կայունության ապահովման նպատակով տեղակայված դիտորդների ներկայության դեմ Բաքուն հաճախ է բողոքարկում՝ նրանց մեղադրելով ոչ միայն իր, այլ նաեւ Իրանի եւ Ռուսաստանի դեմ «հեռադիտակային լրտեսության» համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի խորհրդարանը հաստատել է Կոբախիձեի կառավարության նոր կազմը
հաջորդը
ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայի անվտանգության հենասյուներից մեկը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն