• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Վրացական երազանքը» ԵՄ-ի հետ բանակցությունների հարցն օրակարգ չի բերի մինչեւ 2028 թվականի վերջը

aliq 10:09 | 29.11.2024
aliq 10:09 | 29.11.2024
Բիձինա Իվանիշվիլի եւ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսելուց մինչեւ 2028 թվականի ավարտը։ Այս հայտարարությունն իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք հպարտ եւ իրեն հարգող ժողովուրդ ենք՝ երկար պատմություն ունեցող։ Ուստի մեզ համար կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրվելը որպես ողորմություն, որը մեզ պետք է տա ​​Եվրամիությունը… Մենք տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատներն օգտագործում են հատկացված դրամաշնորհներն ու վարկերը Վրաստանին շանտաժի ենթարկելու համար»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ չի լինի Եվրամիության հետ բանակցությունների բացման հարցը բարձրացնելու մինչեւ 2028 թվականի ավարտը։

«Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցությունների բացման հարցն օրակարգ չբերել մինչեւ 2028 թվականի վերջը։ Նաեւ մինչեւ 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք Եվրամիության տրամադրած ցանկացած բյուջետային դրամաշնորհից։ 2028 թվականի վերջն այն ժամանակն է, երբ Վրաստանը պատրաստ կլինի տնտեսական տեսակետից պատշաճ կերպով պատրաստվելու 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկին։

Մենք մտադիր ենք ոչ թե մուրացկանությամբ ու մեկ ոտքի վրա կանգնելով, այլ արժանապատիվ կերպով անդամակցել Եվրամիությանը՝ առողջ ժողովրդավարական համակարգով եւ հզոր տնտեսությամբ»,- ասել է Կոբախիձեն։

Մինչ վարչապետ Կոբախիձեի այս հայտարարությունը Եվրամիության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը դադարեցված է։ Եվրամիությունը կասեցրել է նաեւ Վրաստանի կառավարությանը հատկացվող բյուջետային օգնության մեծ մասը։ Պատճառը «գործակալների» ու մյուս հակաժողովրդավարական օրենքներն են:

 Նորայր Միսկարյան

ԱԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գնացքի հետեւից վազող աղետաբերները
հաջորդը
Թբիլիսիում ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցրել է Խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն