• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ առաջադրելը անընդունելի է․ Հայաստանի քաղհասարակություն

aliq 19:28 | 29.11.2024
aliq 19:28 | 29.11.2024
Բարձրագույն դատական խորհուրդ

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել «Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության» վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից դատավոր չհանդիսացող Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելուն։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունից անկախություն՝ ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը։

Մինչդեռ, Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Քաղաքական մեծամասնությունը հանդիսացող կուսակցության անդամի ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում չի կարող ապահովել եւ երաշխավորել դատական իշխանության անկախությունը օրենսդիր եւ գործադիր մարմիններից։

Այս թեկնածուի քաղաքական չեզոքության եւ զսպվածության բացակայության, ինչպես նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ գործադիր իշխանության ղեկավարին հավատարմության ապացույց է վերջինս սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված Նիկոլ Փաշինյանի լուսանկարները:

Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով եւ բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության եւ Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության եւ հանրային վստահելիության վրա։

Այսպես, դեռեւս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության եւ խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի  կողմից հայհոյախառն, ժարգոնային եւ վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Փաստաբանների պալատի խորհուրդը փաստել է, որ նման արտահայտչաձեւի եւ բառապաշարի օգտագործումը հարիր չէ ոչ միայն փաստաբանի հանրային կարգավիճակ ունեցող անձին, այլեւ քաղաքավարության եւ հասարակական համակեցության ընդունված նորմերը պահպանող ցանկացած քաղաքացու եւ արատավորում է իր վարկանիշը թե՛ որպես փաստաբան եւ թե՛ որպես քաղաքացի:

Այս թեկնածուի ոչ պատշաճ վարքագիծը եւ բառապաշարը հանրային տիրույթում կրում է մշտական եւ շարունակական բնույթ եւ անհամատեղելի է բարեկրթության սկզբունքներին։ Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսեւորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով եւ սոցիալական ցանցերում կատարված գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով եւ ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։

Այս թեկնածուի առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների եւ նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլեւ ողջ դատական իշխանության ապաքաղաքական լինելու կարեւորագույն սկզբունքը, հեղինակությունն ու վստահելիությունը, ինչպես նաեւ գործունեության արդյունավետությունը:

Խնդիրն էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական թիմի ձայները բավարար են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների պաշտոնում ցանկացած թեկնածուի ընտրության համար՝ առանց ընդդիմության որոշիչ մասնակցության:

Խստորեն դատապարտում ենք մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի եւ անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը եւ պահանջում ենք․

  • Չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը եւ չեղարկել Ա․ Սիրունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության որոշումը,
  • Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել եւ ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելուց։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան ասոցացիա իրավապաշտպան ՀԿ

Երեւանի մամուլի ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Փոփոխություն ՀԿ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն եւ Հյուսիսային Կորեան ակտիվորեն ընդլայնում են ռազմական համագործակցությունը․ Բելոուսով
հաջորդը
Կոպիրկինը Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նոր կցորդին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն