• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գեներալ Կիրիլովի սպանության պատվիրատուն Ուկրաինայի իշխանություններն են․ Պեսկով

aliq 18:07 | 18.12.2024
aliq 18:07 | 18.12.2024
Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության պատվիրատուն Ուկրաինայի իշխանություններն էին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Բոլորը խորապես ցավում են։ Նախագահն իր ցավակցությունն է հայտնում այս կապակցությամբ։ Բայց այս դեպքում մեր հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները, տեսնում եք, արդյունավետ են աշխատում, արագ են աշխատում։ Իհարկե, մենք գիտենք, թե ովքեր են այս ահաբեկչության պատվիրատուները, եւ մենք պայքարում ենք այդ կազմակերպիչների դեմ, մենք պայքարում ենք այս նացիստական ​​ռեժիմի դեմ եւ կշարունակենք պայքարել»,- ասել է Պեսկովը՝ հավելելով․ «Հիմա արդեն ակնհայտ է, թե ովքեր են պատվիրատուները, ովքեր են այս ահաբեկչության կազմակերպիչները։ Եվս մեկ անգամ հաստատվում է, որ Կիեւի ռեժիմը չի խորշում ահաբեկչական աշխատանքի մեթոդներից»։ 

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը զոհվել էր իր օգնական Իլյա Պոլիկարպովի հետ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի տներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Հետաքննության տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ամրացված է եղել տան մուտքի մոտ կանգնած էլեկտրական ինքնագլորին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության, սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ 

Դեկտեմբերի 18-ի առավոտյան անվտանգության ուժերը հայտնել են սպանության մեջ կասկածվողի` 1995 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացու ձերբակալության մասին։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ավելի ուշ հրապարակեց ձերբակալվածի հարցաքննության տեսանյութը։ Դրանում նա ասում է, որ հանցագործությունը կատարել է ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով, որոնք իրեն խոստացել են 100 հազար դոլար եւ եվրոպական անձնագիր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի վրա ռուսական ազդեցությունը կազդի նաեւ Հայաստանի վրա. Զուրաբիշվիլի
հաջորդը
ՌԴ-ի քայլերի շնորհիվ Երեւանն ու Բաքուն հաջողությամբ կարգավորում են հարաբերությունները․ Գերասիմով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն