• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գեներալ Կիրիլովի սպանությունը «լավ գաղափար չէր»․ Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց

aliq 10:41 | 19.12.2024
aliq 10:41 | 19.12.2024
Դոնալդ Թրամփ եւ Քեիթ Քելլոգ

Քիթ Քելլոգը, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել էր Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում, հայտարարել է, որ Մոսկվայում գեներալ Իգոր Կիրիլովի սպանությունը «լավ գաղափար չէր»։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ 

«Չեմ կարծում, որ դա իսկապես ձախողում է, բայց ես կասեի, որ կան պատերազմի կանոններ, եւ կան որոշ բաներ, որոնք դուք պարզապես չեք անում: Օրինակ՝ մարտի դաշտում վիրավոր զինվորներին չեք սպանում։ Դուք չպետք է սպանեք ոչ կոմբատանտներին: Երբ սպանում եք կարեւոր գեներալներին իրենց հայրենի քաղաքում, դուք մի տեսակ ընդլայնում եք [կանոնները], եւ ես չեմ կարծում, որ դա խելացի քայլ էր»,- ասել է Քելլոգը՝ հավելելով, որ չի կարծում, որ «դա լավ գաղափար էր»։ 

Քելլոգը նաեւ կարծիք է հայտնել, որ թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Ուկրաինան պատրաստ են բանակցության, իսկ Դոնալդ Թրամփը այն անձն է, ով ունակ է միջնորդելու այս հարցում։ 

«Ես կարծում եմ, որ նա տեսլական ունի, թե ինչպես պետք է անել դա: Նա էներգիա ունի դա անելու համար: Կարծում եմ, որ նա իրականում պատրաստ է ի վերջո միավորելու երկու կողմերին եւ խոսելու»,- ասել է Քելլոգը:

Նախօրեին Reuters-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Քելլոգը ծրագրում է  2025 թվականի հունվարի սկզբին այցելել Կիեւ։ Fox News-ին տված հարցազրույցում Քելլոգը հաստատել է այդ տեղեկությունները, սակայն ասել է, որ դեռ մանրամասներ չի կարող հայտնել: Նա միայն նշել է, որ այդ ուղեւորությունը ցույց է տալիս ուկրաինական հակամարտությունը արագ դադարեցնելու ԱՄՆ նոր վարչակազմի հանձնառությունը։

Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ Քելլոգն այս ուղեւորության ընթացքում մտադիր չի եղել այցելելու Մոսկվա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը կապ չի ունեցել Քելլոգի հետ։

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը զոհվել էր իր օգնական Իլյա Պոլիկարպովի հետ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի տներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Հետաքննության տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ամրացված է եղել տան մուտքի մոտ կանգնած էլեկտրական ինքնագլորին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության, սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ 

Դեկտեմբերի 18-ի առավոտյան անվտանգության ուժերը հայտնել են սպանության մեջ կասկածվողի` 1995 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացու ձերբակալության մասին։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ավելի ուշ հրապարակեց ձերբակալվածի հարցաքննության տեսանյութը։ Դրանում նա ասում է, որ հանցագործությունը կատարել է ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով, որոնք իրեն խոստացել են 100 հազար դոլար եւ եվրոպական անձնագիր։

Մամուլի ասուլիսի ժամանակ Պեսկովը նույնպես հայտարարել է, որ սպանության պատվիրատուն Ուկրաինայի իշխանություններն էին։

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում կատարելով երկրի հատուկ ծառայությունների աղբյուրին, հայտնել են, որ Կիրիլովի սպանությունը իսկապես ծրագրել եւ իրականացրել է ուկրաինական կողմը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բերիայի Հայոց Թեմի առաջնորդը մասնակցել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացի հետ հանդիպմանը
հաջորդը
Ալիեւն ընդդեմ Սորոսի, Հայաստանին տրվող աջակցության եւ Ֆրանսիայի գաղութարարության

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն