• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի հետ Անկարան շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունները․ Ուրալօղլու

aliq 14:04 | 25.12.2024
aliq 14:04 | 25.12.2024

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Անկարան ադրբեջանական կողմի հետ շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունները։

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Ուրալօղլուն նշել է, որ «բազմաթիվ նախագծերի միջոցով Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից մինչեւ «Զանգեզուրի միջանցք»։

Ուրալօղլուն նաեւ հայտարարել է, որ տրանսպորտային միջանցքներն ամրապնդում են միջմայրցամաքային կապերը եւ բարձրացնում տարանցիկ փոխադրումների լոգիստիկ արդյունավետությունը։ Նա նաեւ նշել է, որ Թուրքիան միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ է իրականացնում շուրջ 70 երկիր եւ ազատականացրել է երկկողմ կամ տարանցիկ փոխադրումները այդ երկրներից 28-ի հետ։

Հիշեցնենք՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության եւ դրա կարեւորության մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել էր Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։

«Զանգեզուրի միջանցքի բացումը պայման է ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովելու համար»,- ասել էր Քուրթուլմուշը՝ նշելով, որ այդ հարցում Անկարան մշտապես եղել է եւ շարունակում է լինել Բաքվի աջակիցը։

Դեկտեմբերի սկզբին էլ թուրքական խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայն էր հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարեւոր պայման է խաղաղության հաստատման համար։

Բաքուն պնդում է, որ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ իր տրանսպորտային կապը առանց մաքսային հսկողության պետք է ապահովվի Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք»։ Երեւանն էլ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու Նախիջեւանի հետ կապի համար միայն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակում՝ բացառելով արտատարածքային միջանցքի գաղափարը։

Նշենք նաեւ, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ շահարկումները որոշակիորեն դադարեցվեցին 2023-ի վերջին եւ 2024 թվականի սկզբին։ Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ եթե Երեւանը Սյունիքով ճանապարհ չի տրամադրում, ապա դա կարող է անցնել Իրանի տարածքով։ Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով բանագնաց Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ կոմունիկացիաների վերաբերյալ քննարկումները Հայաստանն ու Ադրբեջանը թողել են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը։ Սակայն սեպտեմբերից սկսած՝ Իրանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը սատարում է Ռուսաստանը, ինչը կտրուկ հակադիր է իրանական շահերին։ Թեհրանից տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության, իսկ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության շրջանակում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալիեւը Սանկտ Պետերբուրգից վերադառնում է Բաքու՝ կապված «Azerbaijan Airlines»-ի ինքնաթիռի վթարի հետ
հաջորդը
Թրամփի հայտարարությունների ֆոնին Դանիան կրկնապատկում է Գրենլանդիայի պաշտպանությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն