• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենի վարչակազմը քննարկել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների տարբերակներ․ Axios

aliq 15:45 | 03.01.2025
aliq 15:45 | 03.01.2025
Iran uranium enrichment

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության թիմը նրան առաջարկել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման մի քանի տարբերակներ, եթե մինչեւ հունվարի 20-ը Թեհրանը քայլեր ձեռնարկի միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։

Բայդենի հանդիպումը ազգային անվտանգության թիմի հետ՝ խորհրդական Ջեյք Սալիվանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, հայտնում են Axios-ի աղբյուրները։

Բայդենի որոշ օգնականներ, այդ թվում Սալիվանը, կարծիք են հայտնել, որ Իրանի եւ տարածաշրջանի շիայական ռազմականացված խմբավորումների հակաօդային պաշտպանության ու հրթիռային կարողությունների թուլացումը կմեծացնի հաջող հարվածների հնարավորությունները։ Ըստ աղբյուրների՝ սա միեւնույն ժամանակ կնվազեցնի պատասխան գործողությունների հավանականությունը եւ տարածաշրջանային էսկալացիայի ռիսկը։

Այդուհանդերձ, հանդիպումը, ինչպես պարզաբանում է ամերիկացի պաշտոնյան, հիմնված չէր հետախուզության նոր տվյալների վրա եւ դարձել է ԱՄՆ հավանական գործողությունների քննարկման մաս, եթե Իրանը քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրի վերագործարկման ուղղությամբ մինչեւ Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտը։ 

Axios-ի մեկ այլ աղբյուր էլ ասել է, որ Սպիտակ տանը ակտիվ քննարկումներ չկան Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ: 

Ըստ պորտալի զրուցակիցների՝ Բայդենը չի համաձայնել հարվածների տարբերակի հետ ո՛չ հանդիպման ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո։

Axios-ը նշում է, որ անցումային շրջանում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը «հսկայական արկածախնդրություն» կլինի նախագահի կողմից, որը, մի կողմից, խոստացել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել, սակայն մյուս կողմից՝ հակամարտությունը կհանձնի նոր վարչակազմին։ 

Բայդենի պաշտոնավարման շրջանում Իրանի միջուկային ծրագիրը «զգալի առաջընթաց ունեցավ», նշում է Axios-ը։ 2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել էր, որ Իրանը հարստացված ուրանի արտադրության մակարդակը բարձրացրել է մինչեւ 60% (միջուկային զենքի արտադրության համար պահանջվում է մինչեւ 90% եւ ավելի հարստացված ուրան)։ Միաժամանակ, Ջեյք Սալիվանը նշել է, որ Իրանին եւ այդ երկրի աջակցությունը ստացող շիայական խմբավորումներին վերջին մեկ տարվա ընթացքում հասցված վնասը կարող է Թեհրանին մղել միջուկային զենք ստեղծելուն։

2024 թվականի գարնանը, ըստ Axios-ի, Բայդենի վարչակազմը նախազգուշացում է ուղարկել Իրանին՝ «լուրջ մտահոգություն» հայտնելով միջուկային հետազոտությունների վերաբերյալ: 

Միաժամանակ Իրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու ցանկացած մտադրություն։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, նույնպես դիտարկում է Իրանի միջուկային ծրագիրը խափանելու համար իրանական օբյեկտներին կանխարգելիչ ավիահարվածների հնարավորությունը։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփի թիմը այս ուղղությամբ երկու տարբերակ է ուսումնասիրում։ Դրանցից մեկը վերաբերում է Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացմանը եւ Իսրայելին աջակցելուն, որը կարող է հարվածներ հասցնել, իսկ մյուսը ռազմական ուժի սպառնալիքն է՝ զուգորդված խիստ ֆինանսական պատժամիջոցներով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները կուղեւորվեն Սիրիա
հաջորդը
Հարավային Կորեայում ոստիկանությունը չի կարողացել նախագահին ձերբակալել զինվորականների դիմադրության պատճառով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն