• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

aliq 16:49 | 04.01.2025
aliq 16:49 | 04.01.2025
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոն

Հանրապետական ​​Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ։ 

Ջոնսոնը Կոնգրեսի ստորին պալատի նախագահն է 2023 թվականի հոկտեմբերից։ Այս անգամ նրա մրցակիցը դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսն էր։ Ընդհանուր առմամբ, ներկա պահին Ներկայացուցիչների պալատում կա 434 տեղ, որոնցից 219-ը զբաղեցնում են հանրապետականները, իսկ 215-ը՝ դեմոկրատները։

Առաջին քվեարկության ժամանակ Ջոնսոնը ստացել է 216, Ջեֆրիսը` 215 ձայն: Հանրապետական թեկնածուին հրաժարվել էին աջակցելուց համակուսակից երեք կոնգրեսականներ։ Սակայն վերաքվեարկության ժամանակ նրանցից երկուսը փոխել էին դիրքորոշումը, ինչի արդյունքում էլ Ջոնսոնը կարողացավ ստանալ նվազագույն տարբերությամբ հաղթելու համար անհրաժեշտ 218 ձայն։ 

AFP-ի փոխանցմամբ՝ Հանրապետական ​​կուսակցության պահպանողական թեւը դժգոհ է Ջոնսոնից։ Նրան համակուսակիցները մեղադրում են բյուջեի մասին օրինագիծն ընդունելիս դեմոկրատների հետ փոխզիջումների գնալու համար։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում շնորհավորել է Ջոնսոնին վերընտրվելու կապակցությամբ։ 

«Շնորհավորում եմ խոսնակ Մայք Ջոնսոնին Կոնգրեսում աննախադեպ վստահության քվե ստանալու համար: Մայքը հիանալի խոսնակ կլինի, եւ մեր երկիրը կշահի դրանից»,- գրել է Թրամփը:

Ջոնսոնն էլ իր հերթին X-ի էջում գրել է․ «Անհավանական պատիվ է շարունակել ծառայել մեր մեծ երկրին որպես Ներկայացուցիչների պալատի նախագահ։ Այժմ անցնում ենք գործի»։

Վերընտրվելուց հետո ունեցած ելույթում խոսնակը հայտարարել է, որ կաջակցի Թրամփի եւ Իլոն Մասկի առաջարկած կառավարության ծախսերի կրճատմանը։

«Մենք կարող ենք հաղթահարել բարձր գնաճը, եւ դա պետք է անենք։ Մենք թույլ կտանք ամերիկացիներին ազատ շնչել եւ կաջակցենք Թրամփի հարկերի կրճատմանը։ Մենք պատրաստվում ենք արմատապես կրճատել կառավարության գործունեության ծավալն ու ոլորտները եւ պատրաստվում ենք իշխանությունը վերադարձնելու ժողովրդին»,- հայտարարել է Ջոնսոնը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են Ալ-Շարաայի հետ
հաջորդը
Իշխանությունը տոների միջոցով վերահսկողություն է հաստատում կոլեկտիվ հիշողության վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն