• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալիեւը կրկին հայտարարել է, որ Ակտաուում կործանված ինքնաթիռի պատասխանատուն ՌԴ-ն է

aliq 22:04 | 06.01.2025
aliq 22:04 | 06.01.2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի քանի նոր կտրուկ հայտարարություններ է հնչեցրել դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող եւ Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջքի ժամանակ վթարի ենթարկված «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վերաբերյալ։ 

Զոհված անձնակազմի ընտանիքի անդամների եւ ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպման ժամանակ Ալիեւը կրկին վթարի պատասխանատվությունը բարդել է Ռուսաստանի վրա՝ պնդելով, որ ինքնաթիռը վնասվել է ցամաքից արձակված կրակի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով այն անկառավարելի դարձնելու հետեւանքով։

«Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի հետեւանքով Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու պատասխանատվությունը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա է։ Եվ մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատիժ պատասխանատուների համար, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն եւ մարդկային վարքագիծ»,- հայտարարել է Ալիեւը՝ պատմելով ինքնաթիռի վթարի հետեւանքով ընթացող հետաքննության մասին։ Նրա խոսքերն է մեջբերում «Ազերթաջ» գործակալությունը։

«Այս միջադեպը լռեցնելու եւ անհեթեթ վարկածներ առաջ քաշելու ռուսական պետական ​​կառույցների փորձերը մեր մեջ զարմանք, ափսոսանք եւ արդարացի վրդովմունք են առաջացնում»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող Embraer E190 ինքնաթիռը նախ երկու անգամ փորձել է վայրէջք կատարել Չեչնիայի մայրաքաղաքում, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ուղեւորները լսել են պայթյունի նմանվող բարձր ձայն։ Միջադեպից հետո ինքնաթիռը սկսել է դժվար կառավարվել եւ այդպիսի պայմաններում ուղղություն վերցրել դեպի Կասպից ծովի ափին գտնվող ղազախական Ակտաու քաղաք, որտեղ էլ վթարային վայրէջքի փորձի ժամանակ բախվել է գետնին ու հրդեհվել։ Ինքնաթիռի մեջ եղած 67 մարդուց զոհվել է 38-ը, այդ թվում անձնակազմը։ 

Հաղորդվում է, որ այդ պահին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները, իսկ Գրոզնիում ներդրվել է «Կարպետ» ծրագիրը, որի համաձայն՝ այդ ընթացքում Չեչնիայի օդային տարածքից պետք է հեռացվեին բոլոր քաղաքացիական ինքնաթիռները։

«Օրվա պես պարզ է, որ ինքնաթիռը անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի սարքերի միջոցով։ Ակնհայտ է նաեւ, որ ինքնաթիռը խոցվել է գետնից արձակված կրակի հետեւանքով։ Բայց ինչո՞ւ է ինքնաթիռն ուղարկվել Ակտաու։ Այդ մասին դեռ տեղեկություն չունենք։ Արդյո՞ք դա տեղի է ունեցել տեղական ավիադիսպետչերների որոշմամբ, թե՞ օդաչուները հասկացել են, որ Ռուսաստանի օդային տարածքում ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերն այլեւս թույլ չեն տա վայրէջք կատարել եւ ինքնուրույն են կատարել այս ընտրությունը»,- ասել է Ալիեւը:

Սկզբում ռուս պաշտոնյաները չէին ընդունում, որ աղետի պատճառ կարող էին լինել զինվորականների գործողությունները, սակայն աղետից մի քանի օր անց նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն խնդրեց Ալիեւից այն բանի համար, որ «ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում»։ Պուտինը նշել էր նաեւ հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին, սակայն ուղղակիորեն չէր ընդունել ռուսական կողմի սխալը։

Ալիեւը այսօր իր ելույթում նաեւ հայտարարել է, որ Բաքվի պնդմամբ օդանավի «սեւ արկղերը» վերծանվում են Բրազիլիայում՝ Embraer արտադրող երկրում։ Նա նաեւ նշել է, որ հրաժարվել է ձայնագրիչները Միջպետական ​​ավիացիոն կոմիտե (ՄԱԿ) ուղարկելուց, քանի որ կասկածում է այդ կառույցի օբյեկտիվության վրա։

Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ ողբերգությունից կարելի էր խուսափել, եթե Ռուսաստանը նման դեպքերում աներ անհրաժեշտը։

«Եթե ​​ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնի քաղաքի տարածքում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար, եթե պահպանվեին ցամաքային ծառայության բոլոր կանոնները, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի եւ քաղաքացիական ծառայությունների համակարգումը, այս ողբերգությունը տեղի չէր ունենա»,- հայտարարել է Ալիեւը։

Դեկտեմբերի 30-ին Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը Մոսկվայից պահանջում է ընդունել աղետի պատասխանատվությունը, պատժել մեղավորներին եւ փոխհատուցում վճարել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է հրաժարականի մասին
հաջորդը
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում պաշտպանել է Ադրբեջանին. Մակրոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն